Մեր միակ նպատակն է ապահովել ադրբեջանցիների խաղաղ «վերադարձը» Հայաստան՝ «իրենց» տներ․ «Արևմտյան Ադրբեջան»-ը կրկին հավակնություններ է ներկայացրել
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ը կրկին հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարցին։ Այս մասին գրում է APA գործակալությունը։
Հայտարարության մեջ «Արևմտյան Ադրբեջան»-ը Հայաստանին մեղադրում է երկխոսությունից խուսափելու մեջ։
Համայնքը ևս մեկ անգամ կրկնում է, որ հավակնություններ չունի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Կառույցի միակ նպատակն է ապահովել ադրբեջանցիների խաղաղ «վերադարձը» Հայաստան՝ «իրենց» տներ։