Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ասել, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանն իր դիրքորոշումն արտահայտեց «խաղաղության» համաձայնագրի ստորագրման վերաբերյալ․ Ադրբեջանի վարչապետ
Ադրբեջանը հիանալի առևտրատնտեսական կապեր ունի տարածաշրջանի չորս հարևան երկրներից երեքի հետ։ Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ասել, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանն իր դիրքորոշումն արտահայտեց «խաղաղության» համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է AZERTAC-ը՝ այս մասին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված «Մետաքսի ճանապարհի» չորրորդ միջազգային ֆորումում ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության՝ Ադրբեջանը երկար ժամանակ աշխատել է հաղորդակցությունների բացման ուղղությամբ և հայտնել է իր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հաղորդակցությունները բաց լինեն, բայց դա միայն մեզնից չէ կախված։ Եթե հակառակ կողմը դա ցանկանա, մենք պատրաստ ենք դրան։ Մնացած դեպքերում մենք բավական հնարավորություններ ունենք»,- ընդգծել է Ալի Ասադովը։