Արցախով մղձավանջը չի ավարտվում, այլ միայն սկսում է երկրորդ` ավելի դաժան արարը. Նիկոլը երեկ պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար. Արտակ Զաքարյան
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Նիկոլը երեկ պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար: Ապագայում բոլորն անխտիր համտեսելու են այդ դառը, անհամ և արյունոտ ապուրը` իր բոլոր տխուր հետևանքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փախնախարար Արտակ Զաքարյանը:
«Արցախով մղձավանջը չի ավարտվում, այլ միայն սկսում է երկրորդ` ավելի դաժան արարը:
Արևմուտքին մնում է հակառուսական կրակի վրա հեռվից տաքացնել իր փափուկ ձեռքերը և մեզ ասել «բարի ախորժակ» միամի´տ ժողովուրդ:
Վայելե´ք թուրքականը: Իսկ ովքեր չեն հավատում` գնացե´ք Աջարիա, կամ վատագույն դեպքում` Դոնբաս: