Հովիկ Աբրահամյանը զգուշացրել է ԲՀԿ վերնախավին, որ վերջ տան «բազառներին». «Հրապարակ»
«Մեր տեղեկություններով` ԲՀԿ համագումարը, որը նախատեսված էր փետրվարին, հետաձգվել է գարնան վերջ կամ աշնան սկիզբ, որպեսզի ԲՀԿ-ում խմորումները հանդարտվեն, կուսակցությունն ի մի բերվի խորհրդարանական ընտրությունների մարաթոնից առաջ, քանզի այդ խմորումները փոշիացնում են նրա էլեկտորատի փշրանքները եւս:
Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է կուսակցության վերնախավին, որ վերջ տան «բազառներին», որ կուսակցությունում ստատուս-քվոն պահպանվելու է` ղեկավար է մնալու Նաիրա Զոհրաբյանը: Այդպե՞ս է. մեր հարցին ի պատասխան, «վերնախավը» պատասխանեց. «Մենք հազար անգամ ձեզ ասել ենք, որ Հովիկ Աբրահամյանը որեւէ առնչություն մեր կուսակցության հետ չունի»,-գրում է «Հրապարակ» թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում