Միգուցե պարոն Զեյնալյանը գնում է, օրինակ, Հայաստանի Հանրապետության վարչապետ. Անի Խաչատրյան
Պարոն Զեյնալյանը Երևանի ավագանու անդամ է, սահմանադրական դատարանի ընտրություններ էլ որպես այդպիսին չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Խոսակցություններ շատ կարղ են լինել: Ժամանակն էլ չգիտեմ` ինչ ցույց կտա: Այս պահին պարոն Զեյնալյանը Երևանի ավագանու անդամ է, մանդատը դնելու մտադրություն չունի: Ես չեմ կարող ասել, միգուցե պարոն Զեյնալյանը գնում է, միգուցե, օրինակ` Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես չեմ կարող ասել` ինչ կլինի հետո»,- ասաց Խաչատրյանը: