Իրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս Պետրոսյան
Մամուլ

Դաշնակցությունը ստացավ 3 պորտֆել` ինչպես ուզում էր. «Հայկական ժամանակ»

«ՀՀԿ-ՀՅԴ երկարատեւ բանակցություններից հետո Դաշնակցությունն ի վերջո ստացել է այն, ինչ ցանկանում էր: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ին կառավարությունում նախարարական երեք պորտֆել կտրվի: Խոսքը արդարադատության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարության մասին է՝ առանց արտակարգ իրավիճակների:

«ՀԺ»-ն օրեր առաջ գրել էր, որ Սերժ Սարգսյանը պնդում է, որպեսզի արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին, վարչապետը, սակայն, համառում է՝ հակադարձելով՝ Արփինե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք արդարադատության նախարար, որ հիմա հեռացնե՞նք: Ըստ ՀՀԿ-ական շրջանակներից ստացած տեղեկությունների, սրա հետեւանքով Սարգսյանի ու Աբրահամյանի հարաբերությունները բավական լարվել էին: Վարչապետն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ջանք չէին խնայում՝ Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում պահելու համար: Բանակցությունների ընթացքում մի պահ որոշվել էր արդարադատության նախարարության փոխարեն ՀՅԴ-ին հանձնել էկոնոմիկայի նախարարությունը: Ավելին, ըստ հավաստի տեղեկությունների, էկոնոմիկայի գործող նախարար Կարեն Ճշմարիտյանն արդեն իրերն էր հավաքել՝ իր կաբինետը ՀՅԴ-ական Մինասյանին զիջելու համար: Համառ պայքարից հետո, սակայն, դաշնակցությունը, փաստորեն, հասավ իր ուզածին:

Հիշեցնենք, Արփինե Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար էր նշանակվել 2015-ի սեպտեմբերի 4-ին՝ 5.5 ամիս առաջ:

Դաշնակցությունը, հիշեցնենք, համառ պայքար էր մղում նաեւ կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը ստանալու համար: Այս դեպքում էլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում զիջել: Ենթադրվում է, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը փոխադարձ համաձայնության են եկել. Սարգսյանը պնդել է արդարադատության նախարարի պորտֆելի համար, Աբրահամյանն էլ պնդել է, որ այդ դեպքում պետք է Արմեն Աշոտյանն էլ պաշտոնանկ արվի:

ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ ԿԳ նախարարի պոստը թերեւս արդեն չորրորդ անգամ կհանձնվի Լեւոն Մկրտչյանին: Իսկ ԿԳ դեռեւս գործող նախարար Արմեն Աշոտյանը, ըստ նույն աղբյուրների, կամ դեսպան կնշանակվի, կամ էլ՝ կզբաղեցնի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը թափուր է 2014 թվականի ապրիլից, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

Եվ վերջապես, տարածքային կառավարման նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը, որը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:

Ի դեպ, երեկ դաշնակցական պատգամավորներն այդպես էլ ԱԺ-ում չհայտնվեցին: Նրանք նաեւ հեռախոսազանգերին չէին պատասխանում: Սույն թեմայով մեկնաբանություններ անելիս ժլատ էին նաեւ ՀՀԿ-ականները:

Պաշտոնապես հաջողվեց ճշտել ընդամենը, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի, այնուհետեւ գործադիր մարմնի նիստ: Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Եթե վերջին պահին որեւէ արտառոց բան տեղի չունենա, ու կողմերը ինչ-որ հարցում չփոշմանեն, ապա այսօր երեկոյան կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ նոր համագործակցության ձեւաչափի եւ նախարարական վերոնշյալ 3 պորտֆելները ՀՅԴ-ին հանձնելու մասին:

Ի դեպ, «ՀԺ»-ն գրել էր, որ Արծվիկ Մինասյանի փոխարեն ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարան է գալու դաշնակցական նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում