Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Իրավական համակարգի թշվառությունը՝ մեկ մեղադրանքում․ ՊՆ նախկին նախարարը՝ իր նկատմամբ քրվարույթի մասին

Հայաստանի իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը մեկ մեղադրանքում. «Պաշտպանության նախարարը չարամտորեն, նեղ խմբային շահերից ելնելով, առաջնահերթ բնակարաններ է հատկացրել առնվազն 5 տարի առաջնագծում ծառայած զինվորականներին»: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ նախաձեռնված հեռակա քրեական վարույթին․

«Մամուլը զբաղեցնելու և հանրության համար նոր զվարճանք բեմադրելու համար դատախազությունը իմ դեմ «նոր քրեական վարույթ» սկսելու մասին ամպագորգոռ հայտարարություն է տարածել: Իրականում, խոսքը վերաբերում է այն նույն գործին, որ Հայաստանի բոլոր քննչական ատյաններով կարում էին դեռ 2019թ-ից:

Գործը նույնն է. հայ քննիչն ու դատախազը Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին մեղադրում են առ այն, որ ՊՆ բնակելի շենքից բնակարաններն առաջնահերթ հատկացվել են առնվազն հինգ տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողներին: Նրանք պնդում են, որ ես դա արել եմ «խմբային շահերից ելնելով», չարամիտ դիտավորությամբ:

Նորությունն էլ հետևյալն է. գործով բացի ինձանից անցնող բոլոր «մեղադրյալների» մասով վարույթը կարճվել է: ՊՆ հանձնաժողովի անդամներին որպես մեղադրյալ ներգրավելուց և դատվելու սպառնալիքով նրանցից քննիչների թյուր պատկերացմամբ «հարմար» վկայություններ կորզելուց հետո, նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցրել են: Ըստ համաներման մասին 2018թ. օրենքի նրանց հանդեպ վարույթի հարուցումն ի սկզբանե պետք է մերժվեր: Բայց արի ու տես, որ 2018-ին ընդունված համաներումը կիրառվում է միայն իմ դեմ «մեղադրական» փաթեթն ամփոփելուց հետո:

Կհիշեք, որ երբ այս կրկեսը մեզ լավ հայտնի պատճառներով նոր թափ ստացավ 2023-ի փետրվարին, ես հորդորեցի հրապարակել իմ «հանցավորության» հետևանքով բնակարան ստացած և մեղադրական կողմի կարծիքով օրենքի խախտմամբ բնակարան չստացած անձանց ցանկը: Իհարկե դա չարվեց: Բայց արի ու տես, որ մի փոքր ուսումանսիրելով հարցը քննչական մարմինն հանգել է այն եզրահանգման, որ իրոք այն տասներկու տուժողները, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել էր վարույթն, իրականում բնակարան ստանալու իրավունք չունեին, և նրանց իրավունքները չեն խախտվել: Նրանց զրկել են «տուժողի» կարգավիճակից:

Նորայր Նորիկյանի վստահորդներն օգտագործվեցին նեղ շահադիտական խմբային նպատակներով և դուրս նետվեցին (տե՛ս քննչական մարմնի որոշումից համապատասխան հատվածը): Ցավում եմ « նախկին տուժողների» համար, քանի որ վստահ եմ, որ նրանց մեջ է՛լ կան ազնիվ մարդիկ: Բայց, կարծում եմ, մի փոքր մտածելու պարագայում, իրենք պետք է հասկանային, որ իրենք ընդամենը միջոց են:

Իհարկե, առանց խախտված իրավունքի գործ չի լինում, և սուրբ վայրը պարապ չթողնելու համար քննիչները հավաքագրել են 30 նոր «տուժող», ում, ըստ մեղադրանքի, այդ բնակարանները պետք է հասնեին, բայց չեն հասել: Ես չեմ ճանաչում ո՛չ այս նոր «տուժողներին», ո՛չ հներին, ո՛չ էլ բնակարան ստացած զինծառայողների բացարձակ մեծամասնությանը: Փոխարենը կարող եմ ասել միայն, որ բնակարաններ չեն ստացել ցուցակում երկար տարիներ ընդգրկված և մարտական գործողությունների մասնակից իմ բավական մոտիկ ազգականը, իմ ընդունարանում հերթապահություն իրականցնող շատ օրինակելի համհարզ-սպան, և շատ ուրիշներ: Միակ պատճառը, որ ես այդքան վստահ խնդրում էի հրապարակել ցուցկներն այն էր, որ ես համոզված էի և համոզված եմ, որ այդ որոշումների կայացման մեջ չկար շահագրգռվածության որևէ նշույլ, կոռուպցիոն որևէ հատկանիշ: Կար միայն այդ պահի նեղ հնարավորություններն առա՛վել վաստակաշատ զինծառայողներին ընձեռելու մղում:

Այսիպիսով, իմ խնդրանքի առաջին մասը բավարարվել է: Բնակարան չստացածների ցանկը հրապարակվել է և քննչական մարմնի կողմից էլ հաստատվել, որ նրանց իրավունքները չեն խախտվել: Մնում է ուժ գտնել և հրապարակել բնակարան ստացածների ցանկը` նշելով նրանց վաստակը Զինված ուժերի համար: Դրա օրն էլ կգա:

Միայն մի հարց. 2018-23 թթ հեչ բնակարան չի՞ կառուցվել ՊՆ-ի համար: Ինչպե՞ս է ստացվում, որ այս 30 տուժողները, ում ՊՆ-ն, ըստ մեղադրական կողմի պետք է բնակարանով ապահովեր դեռ 2018-ին մինչ օրս բնակարանավորված չեն: Անհասկանալի է: Իմ մշակած ծրագրով այս հինգ տարիների ընթացքում բնակարան էին ստանալու 5,000 սպայական ընտանիք: Ո՞ւր են այդ բնակարանները: Իմ շատ սիրելի՛ զինծառայողներ, ովքեր հիմա նոր տուժող են կարգվել, ցավով զգուշացնում եմ, որ ձեզ է՛լ ընդամենն օգտագործում են իրենց քաղաքական հակառակորդների դեմ պայքարում: Եթե ձեր մասին մեկ գրամ մտածեին, դուք արդեն ձեր նոր տներում կբնակվեիք», - գրել է նա։

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա Նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: