Հունգարիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
Հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի համատեղ մամուլի ասուլիսը։