Հնդկաստանը քննարկում է Հայաստան զենքի նոր խմբաքանակ ուղարկելու մասին հարցը
Հնդկական «The Economic Times»-ը գրում է․ «Հնդկաստանը զենքի առաջին խմբաքանակը Հայաստան հաջողությամբ մատակարարելուց հետո մտածում է նոր խմբաքանակ ուղարկելու մասին»։
«Հայ բարձրաստիճան պաշտոնյան վերջերս այցելել է Դելի և քննարկումներ ունեցել այդ հարցի շուրջ։
Հնդկաստանը Հայաստանի պահանջներին համապատասխան զենքի հուսալի մատակարարն է։ Զենքի նոր մատակարարումների մասին մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն սա զսպող դեր կունենա Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակում»,- գրում է պարբերականը։