Երևանը կարող է դեր ունենալ Ադրբեջանից Թուրքիա էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցում․ ՏԿԵ փոխնախարար
Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը խոսել է սահմանները բաց լինելու դեպքում Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա փոխանցելու և արտահանելու հնարավորությունների մասին․
«Երևանը կարող է դեր ունենալ նաև Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ էլեկտրաէներգիայի տեղափոխման և արտահանման հարցում»,- նշել է Հակոբյանը։
Փոխնախարարը հավելել է` Հայաստանն ամենակարճ և արագ միջանցքն է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև Վրաստանի և Իրանի համար.
«Մենք պատրաստ ենք վերականգնել այդ կոմունիկացիաները։ Դա կարող է փոխել տարածաշրջանի էներգետիկ դիվերսիֆիկացիան»,- ասել է նա։