Վրաստանում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի վարչապետերի հանդիպումը
Վրաստանում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի վարչապետերի հանդիպումը։ Վրացական İmedi հեռուստաալիքը հայտնում է, որ Ալի Ասադովն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ։
Նշվում է, որ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների հանդիպումը տևել է մի քանի ժամ։
Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում։