Վրաստանը պատրաստ է միջնորդության Ադրբեջանի և Հայաստանի միջև․ Ղարիբաշվիլի
Վրաստանը, որպես անաչառ և չեզոք միջնորդ, պատրաստ է միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ինչպես հաղորդում է Թբիլիսիում APA-ի թղթակիցը, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի հիմնարկեքի արարողության ժամանակ։
«Վրաստանի կառավարությունը պատրաստ է օգնել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»,- հավելել է Ղարիբաշվիլին։
Վարչապետն ասել է, որ թատրոնի շենքը կառուցվում է Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի շրջանակներում, ինչը վկայում է Ադրբեջանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցության մասին։