Ինձ հուզեցին Ղարաբաղից տեղահանված կանանց ուժն ու քաջությունը. Մելանի Ժոլի (լուսանկար)
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Արցախից բռնի տեղահանված կանանց հետ հանդիպումից և գրել.
«Ինձ համար կարևոր էր լսել և իմանալ էթնիկ հայ կանանցից, որոնք փախչել են Լեռնային Ղարաբաղից: Ինձ հուզեց նրանց ուժն ու քաջությունը։
Կանադան կշարունակի կանգնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ ժողովրդի և նրանց անվտանգ վերադարձի իրավունքի կողքին»: