Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության» համաձայնագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը․ Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ
Վրաստանը խաղացել է և կխաղա տարածաշրջանում խաղաղության հաստատման իր դերը։ Այս մասին ասել է Եվրոպային ինտեգրման հարցերով Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորոշվիլին՝ մեկնաբանելով Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետերի եռակողմ հանդիպումը։
«Վրաստանը ցանկանում է խաղաղության հասնել Հարավային Կովկասում և նպաստել այդ գործընթացին։ Շատ հաճելի էր այստեղ տեսնել Ադրբեջանի և Հայաստանի վարչապետերին և մասնակցել ֆորումին (Թբիլիսիի միջազգային ֆորում, «Մետաքսի ճանապարհ»)։ Այս ֆորումը նվիրված էր մեր տարածաշրջանի դերին՝ համաշխարհային ասպարեզում»,- ասել է նա:
Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության» համաձայնագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։