Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Կապանի պատվիրակությունը Իրանում քննարկել է Սյունիքը, Արցախը․ փոխգործակցության առաջարկներ են ստացել

Սպահան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 22-ին Կապանի պատվիրակությունը ՍՀԹ Ազգային Առաջնորդարանում հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի նախագահությամբ հանդիպում է ունեցել Թեմի պատգամավորական ժողովի, Թեմական և կրոնական խորհուրդների, Հաշվեքննիչ մարմնի, Հայ Դատի հանձնախմբի անդամների ու համայնքում գործող միությունների նախագահների հետ։ Տեղեկանում ենք Կապանի համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը քննարկված թեմաների առանցքում Սյունիքն էր, Արցախում պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը և այս օրերին համայն հայության կողմից դիմագրավվող մարտահրավերները, ինչպես նաև Սպահանի հետ նոր կապերի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Նույն օրն առավոտյան Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Քարգարիի, քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանի ուղեկցությամբ՝ պատվիրակության անդամները նախ այցելել են Նոր Ջուղայի Հայոց երաժշտական թանգարան, ապա Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ հանդիպում են ունեցել մանկապարտեզի, «Արմէն» տարրական և «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրենությունների հետ: Շրջայցի երրորդ օրվա ծրագիրը եզրափակվել է «Ս. Բեթղեհեմ», Ս. «Ամենափրկիչ» վանքի «Ս. Հովսեփ Արիմաթացի» եկեղեցիներ, Ազգագրական և «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարաններ, ապա Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն այցելությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի վերջին օրը՝ հոկտեմբերի 23–ին, պատվիրակությունը համայնքի ղեկավարի գլխավորությամբ հանդիպումներ է ունեցել նաև Քաշանի քաղաքապետի և համայնքապետի հետ, և նրանց կողմից ստացել փոխգործակցության առաջարկներ, որոնք հիմնականում վերաբերում էին մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին։ Համայնքի ղեկավարն իր հերթին պաշտոնյաններին՝ իրենց պատվիրակություններով հրավիրել է Կապան՝ տեղում ծանոթանալու առկա ներուժին և համագործակցության հնարավորություններին։

Իսկ երեկոյան, պատվիրակության անդամները Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում հանդիպել են տեղի հայ համայնքի, Հայ դատի հանձնախմբի, Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Իրանի Իսլամական Խորհրդարանում հյուսիսային և հարավային իրանահայության պատգամավորների հետ։ Միության նախագահ Սոֆի Ջաղարբեգյանի և միության անդամների ուղեկցությամբ պատվիրակությունը շրջել է մարզավանի տարածքում, ծանոթացել կազմակերպության պատմությանը, մարզավանի հնարավորություններին և իրականացվող աշխատանքներին։