Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Կոռուպցիան՝ «հակակոռուպցիոնիստ» Բագրատ Եսայանի տանը

Այն, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր կանգնած են լինելիության խնդրի առաջ և օրվա իշխանության թեթև ձեռքով ոչնչացվում է հայ ժողովրդի արժեհամակարգը` անհերքելի փաստ է։

Բայց պետք է հասկանալ` ինչու մարդիկ նախընտրեցին կորցնել երկիրը, բայց ազատվել «նախկիններից»...

Հիշենք` «թավշյա հեղափոխության» գլխավոր կարգախոսը և այն, թե ինչո՞ւ մարդիկ դուրս եկան «մերժելու Սերժին»։ Այսօր ում էլ հարցնես այդ մասին, միայն մի նախադասություն է ասում` «դուրս ենք եկել թալանի դեմ պայքարելու»... ու այ, հենց աստեղ էլ «թաքնված է շան գլուխը», այսինքն` մարդկանց զայրույթի ու «հեղափոխության» շարժառիթը։

Այլ ձևակերպմամբ՝ քաղաքացիները դուրս էին եկել պայքարելու կոռուպցիոն երևույթների դեմ, ու դա է  նաև պատճառը, որ պատերազմում պարտություն կրած Նիկոլ Փաշինյանին առիթ է տալիս մինչ օրս էլ  շահարկելու և ասելու, թե` «կոռուպցիայի դեմ պայքարել ու հաղթել է...»։ Ու այստեղ խնդիրն այն չէ, որ իրականում այդպես էլ չի հաղթահարել, այլ այն, որ թեև թշնամու և կոռուպցիայի դեմ պայքարները  անհամատեղելի հարթություններ են, բայց որքան էլ չուզենք` փոխկապակցված ու շղթայված իրականություն են, որը հասցերեց մեզ այս օրվան։

Ու այստեղ է, որ ուզում ենք հիշել` իսկ ովքե՞ր են նախկինում փորձել պայքարել կոռուպցիայի դեմ ու տապալել այդ պայքարը...

Այո՛, Հայ հեղափոխական դաշնակցության անդամները։

ՀՅԴ-ն տարիներ շարունակ հայտարարում էր, թե հարկավոր է ստեղծել հակակոռուպցիոն մարմին։ Բայց դա անում էր ոչ թե այն պատճառով, որ իսկապես ուզում էր երկրում վերացնել կոռուպցիան, այլ «պայքարի» անվան տակ խարխլել իշխանության հիմքն ու դառնալ դրա «գլուխը»։

Ի վերջո, կառույցն ստեղծվեց, ու Հանրապետության նախագահին կից հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ դարձավ ՀՅԴ–ական Բագրատ Եսայանը։

Ու թեև ՀՅԴ-ին այդպես էլ չհաջողվեց վերցնել երկրի ղեկավարության պարտավորությունը, բայց կոալիցիայի շրջանակներում ՀՅԴ որոշ անդամներ դարձան չինովնիկներ ու, Բագրատ Եսայանի ղեկավարությամբ էլ, իրենց ձեռքը վերցին հակակոռուպցիոն դաշտը «վարել-ցանելու» «դաժան» աշխատանքը։

Նպատակը ոչ թե ալան–թալանի դեմ պայքարն էր, այլ այդ ամենը «կոնտրոլի» տակ պահելն ու սեփական  շահն առաջ տանելը։

Համենայնդեպս, Բագրատ Եսայանը ջանք չէր խնայում ասուլիսներում ու ամեն առիթով հայտարարելու, թե իրեն կոռուպցիայի կոնկրետ դեպքեր հայտնի չեն: Նա մասնավորապես ասել էր.

«Կոնկրետ փաստեր ես չգիտեմ, եթե եղել են մարդիկ, ովքեր ասել են, որ կոնկրետ փաստեր ունեն իշխանության մեջ գտնվող կոնկրետ մարդկանց վերաբերյալ, հարցն ուղղեք իրենց: Ես այդ փաստերին ծանոթ չեմ»...

Այստեղ դասականը կասեր` «Իյա, իրո՞ք»...

Իրականում երկրում ոչ թե կոռուպցիա չկար, այլ ՀՅԴ-ական  Բագրատ Եսայանը մի կրակոցով երկու նապաստակ էր խփում.

Նախ նա օգնում էր ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանին թոզ փչել  Եվրամիության աչքերին` ցույց տալով, թե իբր պայքարում է կոռուպցիայի դեմ (քանի որ Հայաստանի հետ հարաբերություններում Եվրոմիությունը նաև այդ նախապայմանն է դրել), ինչպես նաև օգնել ինքն իրեն ու իր կուսակցական ընկերներին` կոռուպցիոն որոշ սխեմաներով ունեցվածք ձեռք բերելու հարցում։

Թե ինչպես կոռուպցիան մտավ նաև «հակակոռուպցիոնիստ» Բագրատ Եսայանի տուն, մանրամասն դեռ կանդրադառնանք այլ հրապարակումներում։ Հիշեցնենք միայն ոչ վաղ անցյալում տեղի ունեցած մի միջադեպի մասին, որի անմիջական մասնակիցը Բագրատ Եսայանն էր` իր տիկինոջ` Վերգինե Եսայանի հետ։

Բանն այն է, որ 2017 թվականին, երբ Կրթության և գիտության նախարարը դաշնակցական Լևոն Մկրտչյանն էր, Բագրատ Եսայանը գործի դրեց իր լծակներն ու զոռբայությամբ իր կնոջը դարձրեց «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց»-ի տնօրեն։ Այս պաշտոնը նա մինչ օրս զբաղեցնում է։

Այն ժամանակ, թերևս NEWSPRESS.am-ն այն եզակի լրատվամիջոցներից էր, որն անդրադարձավ ՀՅԴ–ական նախարարի կամայականությանն ու նշեց, որ դպրոցի տնօրենի նշանակումը որոշվել է միանձնյա։

Նախարար Լևոն Մկրտչյանը, հավանաբար, շատ էր ցանկացել լավություն անել ու դուրս գալ Բագրատ Եսայանի մեկ այլ լավության տակից։ Նախարարը  տապալել էր տնօրենի մրցույթը` իր դաշնակցական ընկերոջ տիկնոջ աչքը «ծուռ չթողնելու» համար: Քանի որ մի քանի մրցույթ տապալելուց հետո` տնօրենին ոչ թե ընտրում,այլ նշանակում են։

Այս «հաղթարշավի»  ճանապարհին, դաշնացական ընկերների մտքով անցել էր անգամ դադարեցնել հատուկ դպրոցի ֆինանսավորումը, որով, ի դեպ, հոգում են նաև  երեխաների սննդի ծախսերը։

Ստորև ներկայացված է փոքրիկ տեսանյութ` այդ օրերին իմ և Վերգինե Եսայանի զրույցից։ Ու քանի որ նա խուսափում էր նկարահանվել` ստիպված էինք նրա հետ խոսել գաղտնի նկարահանմամբ։ 

Նկատենք նաև, որ այն ժամանակ մանկավարժական կոլետիվը նրա դիմաց փակել էր դռները, բայց Վերգինե Եսայանին հաջողվեց սիրելի ամուսնու և նրա դաշնակցական ընկերոջ շնորհիվ, ոստիկականական ուժի կիրառմամբ, մուտք գործել շենք ու հաստատվել այնտեղ։

Ահա այսպիսի կարկանդակներ, որոնք համտեսելուց հետո կմատուցվի նաև նոր տեսականի` Բագրատ Եսայանի կողմից քողարկված ու իրականացված «կոռուպցիոն սխեմաների» տեսքով։ 

Արմինե Մկրտումյան