Փաշինյանը ՔՊ վարչության նիստ է հրավիրել
Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
Նշանակվել է կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրը։
Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։