Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ ցանկանում ենք փոխել քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների որակը. Փաշինյան

 Նիկոլ Փաշինյանն Արտաշատում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արտերկրի դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք:

Փաշինյանը շնորհավորել է Արարատի մարզի բնակիչներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հույս հայտնել, որ ծառայության աշխատանքին զուգընթաց նրանք իրենց ավելի պաշտպանված կզգան։

«Ուզում եմ շեշտել, որ Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանվածության ավելի մեծ զգացումով օժտելն է։ Ընդ որում, Պարեկային ոստիկանության մինչև այս պահի ծառայությունն այդ հետևությանն է մեզ բերում, որ իսկապես սա կարգախոս չէ, որովհետև Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ մենք քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների որակն ենք նաև ցանկանում փոխել։

Եվ ուզում եմ ընդգծել բարեվարքության կարևորությունը։ Շատ կարևոր է, որ պարեկային նոր ծառայողներն արդեն իսկ ձևավորված իմիջը որևէ կերպ չխաթարեն և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ամրապնդեն օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության զգացողությունը, որովհետև սրա վրա է կառուցվում պետությունը և պետականությունը։ Եվ մենք սրա մասին որևէ պահ չպետք է մոռանանք։

Ես ուզում եմ արձանագրենք նաև մեր ամենօրյա աշխատանքում Պետություն-Հայրենիք հասկացությունների նոր ընկալումը, որովհետև մեր ընկալմամբ Պետությունը Հայրենիքն է, Հայրենիքը` Պետությունը։ Եվ եթե որևէ մեկը սիրում է իր Հայրենիքը, ուրեմն Հայրենիքը սիրելու իր զգացումը պետք է արտահայտվի Պետությունն ուժեղացնելով, պետական ինստիտուտներն ուժեղացնելով։ Մենք Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ ահա շատ կարևոր մի ինստիտուտ ենք ներդնում, որով ամրապնդում ենք մեր Պետությունը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Պետությունը միայն պաշտոնյան չէ, պետությունը քաղաքացին է, իրավակարգը, մարդկանց իրավունքները, անվտանգությունը, սեփականությունը, արժանապատվությունը պաշտպանելու այդ գործիքակազմի ամբողջությունն է։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին Պարեկային ոստիկանության հիմնադրման հարցում Կառավարությանն աջակցելու համար։ «Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդը տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության։ Ցանկանում եմ մեր գործընկերներին և Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար։

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած կանանց և ողջունել նրանց ներկայությունն ու մասնակցությունը։ Մենք բոլորս, իհարկե, հասկանում ենք, որ թե սովորականից ավելի ինչպիսի խոչընդոտներ են նրանք հաղթահարել և հաղթահարում։ Ենթադրում եմ` այս թեմայով բարդ խոսակցություն են ունեցել իրենց ընտանիքի անդամների հետ, միջավայրի բարդություններն են հաղթահարել և հաղթահարում, բայց ուզում եմ իմանաք, որ մենք ձեզ քաջալերում և ողջունում ենք: Շնորհակալ ենք, որ այդ պատասխանատվությունը վերցնում եք ձեզ վրա»,- ասել է Փաշինյանը` տեղեկացնելով, որ առաջիկայում Պարեկային ոստիկանությունում նոր ընդունելություն է կազմակերպվելու` 300 նոր ծառայողով համալրվելու համար: Այդ 300 ծառայողների շուրջ 80 տոկոսը լինելու են կանայք։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Պարեկային ոստիկանությունում ծառայող կանայք իրենց անձնվեր աշխատանքով, օրինակով կքաջալերեն նաև մյուսներին, որովհետև, նրա խոսքով, կարևոր է, որպեսզի ընդհանրապես Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը մեծանա։

«Հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին Պարեկային ոստիկանության մեր ծառայողներին, մաղթում եմ հաջողություն, աշխատանքի մեջ նախանձախնդիր, հետևողական և սկզբունքային լինելու պատասխանատվություն։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև այստեղ, ի վերջո, ծառայության են անցել այն մարդիկ, ովքեր անցել են համապատասխան պատրաստություն։ Նրանց պատրաստության մակարդակը ստուգվել է, և քննությունների արդյունքներով նրանք ծառայության են անցել Պարեկային ոստիկանությունում։

Շնորհավորում եմ բոլորիս և բարի երթ եմ մաղթում հանուն Հայաստանի Հանրապետության»: