Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցից դուրս գան մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ. Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին:

Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսին և ավարտվել 2023-ի հունվարին։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 630 աշակերտի համար, ներկայումս այստեղ սովորում է 597 աշակերտ։

Փաշինյանը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ սա իր երրորդ այցն է այս դպրոց:  «Գիտեք, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս կրթությանը, դպրոցներին, ընդհանրապես՝ ենթակառուցվածքների զարգացմանը: Շատ ենք ուզում, որ այս դպրոցը և բացվող դպրոցների շարքն, իսկապես, շատ բան փոխի և՛ աշակերտների կյանքում, և՛ ուսուցիչների կյանքում, և՛ երկրի կյանքում, և՛ համայնքի կյանքում, որովհետև, իսկապես, ամեն ինչ սկսվում է այստեղից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, նորաբաց դպրոցներում, իհարկե, կա լաբորատոր գույքի պակաս, սակայն մինչև տարեվերջ այդ պակասը նույնպես կլրացվի: «Մեծ հաշվով դպրոցն անընդհատ պետք է զարգանա: Կարևոր է՝ այդ գույքը ճիշտ ժամանակին փոխել: Նոր տեխնոլոգիաներ, մոտեցումներ են գալիս, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրթության պատշաճ պայմանները կապված չլինեն դպրոցի նորակառույց կամ ոչ այնքան նորակառույց լինելու հետ: Այսինքն՝ դա անընդհատ գործընթաց է: Նոր դասագրքեր պետք է լինեն, և նաև միջավայրը պետք է անընդհատ զարգանա»,- նշել է Փաշինյանը:

Դիմելով դպրոցականներին` Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր դպրոցում նրանք նոր եռանդ կստանան՝ հետագա կյանքը կազմակերպելու: «Մենք դպրոցում սովորում ենք տարբեր առարկաներ՝ մաթեմատիկա, հայոց լեզու, օտար լեզու, գրականություն, պատմություն և այլն, բայց մեծ հաշվով՝ դպրոցում մենք սովորում ենք մեր կյանքը կազմակերպել, դպրոցում մենք սովորում ենք ապրել: Եվ սա ամենակարևորն է»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը և հավելել, որ ուսուցիչները պետք է իմանան, թե Կառավարությունն ինչ է ակնկալում իրենցից. «Մենք ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցից դուրս գան մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Այս երեք խնդիրը չափազանց կարևոր է, որովհետև երեխաներին՝ ցանկանալով տեսնել մտքով ուժեղ, հոգով ուժեղ և ֆիզիկապես ուժեղ, մենք ցանկանում ենք ունենալ նույնպիսի մտքով, հոգով և ֆիզիկապես ուժեղ հանրություն ու մտքով, հոգով և ֆիզիկապես ուժեղ պետություն: Ահա, այստեղից է սկսվում այդ ամեն ինչը:

Իհարկե, շատ կարևոր է, որ երեխաների և կրթության միջև պատվարներ, պատնեշներ չառաջանան: Շատ կարևոր է, որ մենք կրթության պրոցեսը մեր երեխաների համար դարձնենք հնարավորինս հաճելի, հնարավորինս ներառական, հնարավորինս խաղային, որպեսզի կրթությունը նրանք ընկալեն ոչ թե որպես ծանր պարտականություն, որ դրված է իրենց ուսերին, այլ հաճույք, միջավայր, կյանքի բնականոն գործընթաց, որտեղ իրենք ամեն օրվա հետ ավելի գոհ են հենց իրենք իրենցից, իրենք իրենց կերպարից, իրենք իրենց արածից, իրենք իրենց իմացածից և իրենք իրենց ձեռք բերած հմտություններից»:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է երեխաներին և նշել. «Եկել եմ ուղղակի ձեզ տեսնեմ, շնորհավորեմ և համոզվեմ, որ ամեն ինչ ճիշտ է արված, ամեն ինչ որակով է արված և ձեզ բարի երթ մաղթեմ հետագա ամբողջ կրթական պրոցեսում»: