Քաղաքապետի ընտրության մասնակից կուսակցություններ, ո՞ւր կորաք, սրտացավ եք, երբ ընտրություններ են. Արթուր Չախոյան
Քաղակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տղերք, բա ո՞ւր եք, ո՞ւր կորաք։ Խոսքս հստակ վերաբերվում է այն կուսակցականներին, ովքեր մասնակցում էին քաղաքապետարանի ավագանու ընտրություններին ու ակտիվություն էին ցուցաբերում, գնում ասֆալտ էին նկարում ու քննադատում էին...Հիմա էջերը նայում ես մի լռություն մի պասիվություն։ Փաստորեն, Երևանի մասին սրտացավ եք միայն ընտրությունից ընտրություն...
Հատուկ ինձ չճանաչողների համար ասեմ, որ ավագանու ոչ մի ցուցակում ընդգրկված չեմ եղել»,- գրել է նա։