Անհրաժեշտ է աջակցել Հայաստանին և նրա տարածքային ամբողջականությանը, զգոն ենք․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ալիևի՝ ՀՀ վերաբերյալ վերջին հայտարարություններին։
Մակրոնի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները և դրանց ուղեկցվող ազդակները ճիշտ ուղղությամբ չեն ուղղվում․ «Անկախ նրանից՝ խոսքը տարածքային ամբողջականության, թե Ադրբեջանի տարածքի շարունակականությունն ուժով ապահովելու ցանկության մասին է, մենք շարունակում ենք զգոնություն պահպանել, որպեսզի երաշխավորենք, որ Պրահայի հռչակագրում հաստատված 1991 թվականի ճանաչված սահմանները հարգվեն բոլոր կողմերից, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր մեծ զգոնությունը», - ասել է Մակրոնը: