Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք. Արցախի նախագահ
«Ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Արցախում։ Պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չէ, որ մշակվել է ռազմական գործողությունների այդ պլանը։ Վերջին ամիսներին Ադրբեջանը ծանր տեխնիկա էր կուտակում մեր բնակավայրերի մոտ»։ Այդ մասին Արցախի Հանրային հ/ը-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը․
«Երբ ԱԽ քարտուղար էի, պարբերաբար քննարկել ենք նիստերում՝ ինչ է իրականցնում Ադրբեջանը։ Վերջին ամիսներին ես, որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը, և մենք պարբերաբար քննարկում էինք, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով, նաև ծանր տեխնիկա, հրետանի, մեծ քանակով անձնակազմ՝ այդ թվում հատուկ նշանակության։ Եվ խոսել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել և ընտրությունների հետ է կապված, ինձ թվում է՝ ճիշտ չի ու կեղծ թեզ է»։
Շահրամանյանը նշում է․ «Ռազմական գործողություններն սկսելուց ժամեր անց հասկացել եմ, որ մնացել ենք մենակ. ռուսական կողմը դիտորդի դերում էր»։