Արցախի նախագահները ձերբակալվել են քաղաքական պատճառներով․ Շահրամանյան
Ադրբեջանական կողմը ցուցաբերել է ընտրողական վերաբերմունք։ Այդ մասին Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանական կողմը երեք նախագահներին առևանգել է, իսկ իրեն՝ ոչ․
«Կարող եմ եզրակացնել, որ Ադրբեջանում հայտնված մարդիկ ձերբակալվել են քաղաքական պատճառներով», - նշել է Շահրամանյանը:
Նա հայտնել է, որ Սիսիան է ժամանել ուղղաթիռով՝ Պաշտպանության նախարարի և անվտանգության երկու աշխատակիցների հետ։