Փաշինյանը 2020 թվականին մեզ հետ հանդիպմանն ասել է, որ Սյունիքը պահել է բացառապես Պուտինի շնորհիվ․ Շարմազանովը փակագծեր է բացել
Նիկոլ Փաշինյան, դու ես 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ընդդիմադիր գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Սյունիքը պահել ենք բացառապես Վլադիմիր Պուտինի աջակցության արդյունքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ Փաշինյանը WSJ-ի հետ հարցազրույցում ասում է՝ ես առավելություն չեմ տեսել ռուսական ռազմաբազայից։ Իրո՞ք։ Լավ, չի կարելի մարդկանց էդքանի հիմարի տեղ դնել, Նիկոլ Փաշինյան։ Դու ես 2020 թվականի հոկտեմբերի 19-ին իմ հետ հանդիպմանը, միայն ես չեմ եղել, որ չասեն՝ Շարմազանովը թաքուն գնացել է, 10-15 հոգի ընդդիմադիր գործիչ է եղել, ասել, որ Սյունիքը պահել ենք բացառապես Պուտինի աջակցության արդյունքում, երբ որ Ռուսաստանն իր դրոշները տեղադրեց Մեղրիից մինչև Տեղ։ Նիկոլն է ասել։ Ասում է՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, եթե Ռուսաստանը դրոշները չտեղադրեր Սյունիքում, թուրքերը մտնելու էին Սյունիք և գրավեին»,- ասաց Շարմազանովը։
Նա հռետորական հարց ուղղեց, թե ինչպես եղավ, որ 2020 թվականին ռուսը դարձավ Սյունիքի պահապան, հիմա Ռուսաստանն ամեն ինչ ասնում է, որ Ադրբեջանը Սյունիքը վերցնի՞։
«Եթե Ռուսաստանը նման նպատակ ունենար, էդ ո՞վ պիտի դեմը կանգներ՝ դո՞ւ, որ փախել էիր բունկեր»,- իր խոսքը հարցով եզրափակեց նախկին պաշտոնյան։