Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է ավելի քան 200 անձ, սպանվել 3 երեք, անհետ կորել է 42 անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է նախաքննություն՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապօրինի շրջափակելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ամբողջությամբ պաշարման միջոցով ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս, կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու, կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում սպանություն, բնաջնջում, ինչպես նաև ռասսայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական, կամ այլ հայացքներով, կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, կամ թշնամանքի շարժառիթով առևանգում կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով։

ՔԿ-ից հայտնում են, որ նկատի ունենալով քրեական վարույթի բարդությունը և մեծածավալ լինելը, գործի օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունը ապահովելու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է քննչական խումբ։

Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Ադրբեջանի Հանրապետության Նախագահի կողմից հրապարակված եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը: Ապօրինի շրջափակումն ի սկզբանե իրականացվել է կեղծ բնապահպանական ցուցարարների կողմից։ Այնուհետև՝ 2023 թվականի ապրիլի 23-ին, Բերձորի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա, Ադրբեջանն ապօրինաբար տեղադրել Է անցակետ՝ այդպիսով ակնհայտ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելով իր քրեական վարքագծին:  Իսկ 2023 թվականի հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով:

Արդյունքում երկար ժամանակ խափանվել Է բուժառուների՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան նախատեսված տեղափոխումները և չեղարկվել ուղևորների՝ անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնող մեկնումը Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ, ինչպես նաև ադրբեջանական կողմը արգելել է որևէ հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ 2022 թվականի դեկտեմբերից պարբերաբար, 2023 թվականի մարտ ամսից ամբողջովին ընդհատվել է գազի, իսկ 2023 թվականի հունվարից՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այդ ընթացքում Հակարի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից առևանգվել են ԼՂ բնակիչ հանդիսացող քաղաքացիական անձինք։

Շարունակելով իր էթնիկ զտման քաղաքականությունը և դրան ուղղված գործողությունները՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն իր ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման նպատակով, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, մարտական ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, կիրառելով պատերազմ վարելու արգելված մեթոդներ, չտարբերակելով քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից, լայնածավալ հարձակման են անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, մասնավորապես՝ ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները՝ նշված զինատեսակներով հրետակոծել են Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և գույքային կորուստներ։

Ռազմական երկօրյա գործողությունների ընթացքում արձանագրվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց դիտավորությամբ, դաժանաբար  մահ պատճառելու, նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու, խոշտանգման ենթարկելու, նրանց նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև՝ զինծառայողների, քաղաքացիական անձանց դիերը խոշտանգելու, անարգելու ռազմական հանցագործությունների դեպքեր։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Առկա են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:

ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության պլանավորված ու կանխամտածված քաղաքականության, դրա մասը կազմող՝ սեպտեմբերի 19-20-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ի գրեթե ողջ բնակչությունը՝  100 հազարից ավելի անձ՝ բացառապես ֆիզիկապես փրկվելու անհրաժեշտությունից դրդված, բռնի տեղահանվել է՝ չունենալով ունեցվածքը, գույքը դուրս բերելու պատշաճ ժամանակ և հնարավորություն: Ընդ որում, բռնի տեղահանության ընթացքում և դրան անմիջապես հաջորդող ժամանակահատվածում արձանագրվել է 64 քաղաքացիական անձի մահ, որոնք ուղիղ պատճառական կապի մեջ են պաշարման ժամանակահատվածում, էթնիկ զտումների գործողությունների և տեղահանության ընթացքում կրած զրկանքների՝ սովի, դեղորայքային և բժշկական օգնության բացակայության և այլնի հետ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա են դարձվել նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների առևանգումների, զինծառայողների գերեվարումների դեպքերը: Քննության ներկա փուլում առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10 քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։ Ադրբեջանի Հանրապետությունը 16 անձանցից միայն 9 անձի մասով է հաստատել իրենց տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը, մյուսների մասով կատարվում են համապատասխան գործողություններ։

Վարույթի շրջանակում իրականացվում են մեծածավալ քննչական և վարույթային գործողություններ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական, դատաբժշկական փորձաքննություններ, վարույթով հաստատված՝ զոհված անձանց հարազատները ճանաչվել են տուժող, ինչպես նաև շարունակվում է դիերի նույնականացման գործընթացը։

ՀՀ քննչական կոմիտեում լայն ծավալով շարունակվում է բռնի տեղահանման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը և նշված անձանց տուժող ճանաչելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների, դրանց ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք գործընթացը։

Այս համատեքստում ՀՀ քննչական կոմիտեն կրկին հորդորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ենթարկված անձանց, վերոնշյալ հանցավոր արարքների վերաբերյալ ցանկացած ձևաչափով և կրիչով տեղեկատվության տիրապետող անձանց՝ դրանք տրամադրել վարույթն իրականացնող մարմնին։ Ստացված տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է։