Մենք կատարել ենք մեր պատմական առաքելությունը՝ «ազատագրելով» «մեր» հողերը․ Ալիև
Մենք ավարտել ենք «մեր» հողերը «օկուպացիայից ազատագրելու» պատմական առաքելությունը, մեր «ինքնիշխանությունն» ամբողջությամբ վերականգնվել է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին նոյեմբերի 1-ին Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրի ընդունելության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Բաքվի բռնապետը գոհունակությամբ նշել է, որ «օկուպացիայից ազատագրված» տարածքներում սկսվել են վերականգնողական լայնածավալ աշխատանքներ։