Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Քաղաքականություն

Կարող է հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանենք. Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

«Երբ չգիտես ի՞նչ անել, պետք չէ անել ինչ պատահի…

Քաղաքական գործիչների զենքը նախ միտք ու ծրագիր պարունակող խոսքը պետք է լինի, ոչ թե գործողությունների իմիտացիան։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։
Մեկ բառով կարելի է որակել՝ քաոս։
Այո, քաոս։

Բոլորը բոլորին մեղադրում են, բոլորը խոսում են, բոլորը պահանջում են։
Խոսացող կա ինչքան ուզես, բայց խոսքը լսող չկա։

Նման իրավիճակը հատուկ է շոկային հասարակություններին։

Նման իրավիճակներում ռացիոնալ խոսքը իր տեղը զիջում է մի կողմից պսեւդոազգայնականությանն ու պոպուլիզմին, իսկ մյուս կողմից՝ պարտվողականությանն ու հուսահատությանը։

Դժբախտաբար հաճախ մենք էլ` քաղաքական գործիչներս, ընկնում ենք այդ ալիքի տակ ու սեփական գաղափարներն առաջարկելու փոխարեն դառնում ենք պոպուլիզմի զոհը։

Իշխանությունն ամեն օր մի անհեթեթություն է դաշտ նետում,մենք էլ լուրջ դեմքով ու ջանասիրաբար փորձում ենք հերքել այդ անհեթեթությունը՝ ակամայից խաղալով ռեժիմի քարոզչական խաղը։
Իսկ ի՞նչ է պետք անել։

Պետք է երբեմն դադար տալ, ընկալել իրավիճակը, գնահատական տալ, գույքագրել եղած-չեղածը ու նոր ծրագրային առաջարկ անել հանրությանը։

Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվելու։
Առանց իրավիճակի սթափ գնահատականի ու քայլերի ռազմավարական պլանավորման անհնար է հախուռն գործողություններով դրական փոփոխություն ակնկալել։

Քաղաքական ուժերը կներեք, բայց ժողովրդին գաղափարներ առաջարկող ու այդ գաղափարի համար պայքարն առաջնորդելու համար են, այլ ոչ թե ՝«գնանք տեսնենք ժողովուրդն ի՞նչ է ասում,այդպես էլ անենքի» համար:
Այդ կեղծ ու պոպուլիստական թեզը հարկավոր է հանել մեր ուղեղներից։

Պետք է այլընտրանք առաջարկել հասարակությանը, իսկ եթե չկա՞ այլընտրանք` մտածել, պրպտել, քննարկել, լսել, բանավիճել այնքան ժամանակ, մինչև ծնվի այդ ծրագրային այլընտրանքը։

Թե չէ «դավաճան», «թալանչի», «հողատու» կամ « կոռումպացված» շրջապտույտից դուրս չենք գալու։
Դժվար բան եմ ասում, բայց սա է ճանապարհը։

Անհնար է պոպոպլիստներին հաղթել պոպուլիզմի դաշտում, փողոցային պայքարի ինստրուկտորներին էլ՝ փողոցում։
Մեր ուժը պետք է լինի մեր միտքը, ազգային ու պետականաստեղծ միտքը։

Հակառակ դեպքում գնալ մայրաքաղաքում միտինգներ անել, իսկ մարզերում հանդիպումներ առանց հստակ մշակված այլընտրանքային ծրագրի ու առաջարկների՝ արդյունավետ չէ։

Հասարակության հետ պետք է տարվի բովանդակային ու ազգային-պետական արժեքների վրա հիմնված քարոզչական աշխատանք և ԱԺ-ում, և´ եթերում և´ սոցիալական ցանցերում։

Թե չէ միտինգ անել միտինգ անելու համար, կամ հանրային մեծ հանդիպումներ կազմակերպել առանց մարդկանց էմոցիոնալ շոկից հանելու ու այլընտրանքային ծրագիր առաջարկելու «Սիզիփոսյան աշխատանքի» նման մի գործողություն է լինելու։

Երբ չգիտես ի՞նչ անել, պետք չէ անել ինչ պատահի։
Կարող է հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանենք»։