Տիգրան Ավինյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, համապատասխան որոշումները հրապարակվել են քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Սամվել Ղուկասյանը, Արտակ Հովակիմյանը, Անդրանիկ Գասպարյանը, Միքայել Օհանյանը, Վահե Հակոբյանը վերանշանակվել են համապատասխանաբար Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջանի ղեկավարներ։
Նոր Նորք վարչական շրջանն էլ նոր ղեկավար ունի` Տիգրան Տեր-Մարգարյանը։
Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետի որոշմամբ` Արամ Ազատյանը, Կամսար Բաբինյանը և Հակոբ Բալայանը վերանշանակվել էին համապատասխանաբար Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներ: