Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Արմեն Նիկողոսյանը մտորում է, որ ինքը դառնա ՀՖՖ նախագահ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս տարվա դեկտեմբերին սպասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Այն դժվար է ազատ ընտրություն անվանել, քանզի, ինչպես ցույց տվեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի 2019-ի ընտրությունը, իշխանությունն ամեն ինչ արեց, որ այլ թեկնածու չհաղթի: Անշուշտ, դարձյալ իշխանություններն են որոշելու, թե ով է լինելու ՀՖՖ նախագահը՝ նախագահ ընտրող ֆուտբոլային ֆեյք ու իրական ՀԿ-ների տերերի հետ կաշխատեն, և կընտրվի նա, ով «պետք է»։

Ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը շատ է վարկաբեկվել՝ չկան ֆուտբոլային հաջողություններ, կան խայտառակ պարտություններ տարբեր տարիքային հավաքականներում, դրան գումարած՝ նրա անցյալի «հերոսություններն» ու ֆուտբոլային աշխարհի հետ աշխատելու անկարողությունը, անընդհատ խնդիրներ ու լարվածություններ ստեղծելը, կոռուպցիոն կասկածները:

Սրան գումարած՝ լուռ հակամարտություն է հասունանում «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, Ռուբեն Հայրապետյանի նախկին խորհրդական, 19-ից ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ու մինչ վերջերս նրա հովանավորյալ Մելիքբեկյան Արմենի միջև:

Ըստ շրջանառվող լուրերի՝ տարիքով ավելի ավագ Նիկողոսյանը մտորում է, որ ժամանակն է, որ ինքը դառնա ՀՖՖ նախագահ։ Ժամանակին Մելիքբեկյանը ստանձնել է այդ պաշտոնը հենց իր օգնությամբ ու հովանավորությամբ: ՀՖՖ մեր աղբյուրները հայտնում են, որ Նիկողոսյանը համարում է, որ վերջինս դուրս է եկել իր վերահսկողությունից՝ սկսել է ուղիղ աշխատել իշխանությունների, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այն, որ Մելիքբեկյանը կարողանում է ոչինչ չանելով բուռն գործունեության տպավորություն ստեղծել՝ հայտնի փաստ է: Թե ում վրա կկանգնի իշխանությունների ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը։ Լավ կլիներ, որ պայքարն ընթանար այն կոնտեքստում, թե ում է ավելի հետաքրքրում հայկական ֆուտբոլը, և ով կարող է այն զարգացնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում