Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտարկում ենք ցուցադրական հակառուսական ժեստ. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Ուկրաինայի հարցով խորհրդաժողովին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հայաստանի մասնակցությունը Մալթայում Ուկրաինայի հարցով համաժողովին Մոսկվան դիտարկում է որպես Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,- ասել է Զախարովան: