Մինչև 2026թ․-ի վերջ սպասվում է ավելի քան 140 հազար մարդու «վերադարձ» Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»․ Ալիև
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը լայնածավալ վերականգնողական ու շինարարական աշխատանքներ սկսեց օկուպացված տարածքներում։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ելույթ ունենալով նոյեմբերի 3-ին Աստանայում «Թուրքական դար» կարգախոսով անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության X գագաթնաժողովում:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի բյուջեից արդեն ծախսվել են 7 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել առնվազն 2,4 մլրդ ԱՄՆ դոլար։
«Մինչև 2026 թվականի վերջ սպասվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձ Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»»,- հայտարարել է Ալիևը։