Տարածաշրջանից դուրս որոշ ուժեր փորձում են խոչընդոտել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին․ Ֆարիդ Շաֆիև
Տարածաշրջանից դուրս որոշ ուժեր փորձում են խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության» գործընթացում։ Ինչպես հաղորդում է APA-ն, Բաքվում լրագրողներին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (CAIR) նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ Բաքվում կայացած «Մեծ հաղթանակի երրորդ տարեդարձը. հետկոնֆլիկտային շրջանի մարտահրավերներն ու հեռանկարները» թեմայով սիմպոզիումի ժամանակ։
««Խաղաղության» համաձայնագիրը քննարկման փուլում է, և բանակցությունները շարունակվում են։ Թե երբ կստորագրվի «խաղաղության» համաձայնագիր, դժվար է ասել։ Ադրբեջանն իր առաջարկները փոխանցել է Հայաստանին: Պարզ է, որ տարածաշրջանից դուրս որոշ ուժեր կան, որոնք ցանկանում են խոչընդոտներ ստեղծել։ Նրանք փորձում են միակողմանի ձևավորել խաղաղության համաձայնագրի օրակարգը։ Նրանք մեղադրանքներ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, որոնք նա հերքում է»,- ասել է նա։