Ոչ մի վնաս չի հասցվել խաղաղ բնակչությանը կամ քաղաքացիական ենթակառուցվածքներին․ Ալիևը սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով նոյեմբերի 3-ին Աստանայում «Թուրքական դար» կարգախոսով անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության X գագաթնաժողովում, հայերին մեղադրել է դիտավորյալ ականներ տեղադրելու մեջ, ինչի արդյունքում 6 խաղաղ բնակիչ ու ոստիկան է զոհվել։ Այս մասին գրում է APA-ն։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն իր սահմանադրական կարգը վերականգնելու և ապօրինի զինված խմբավորումներին չեզոքացնելու նպատակով իրականացրել է տեղական հակաահաբեկչական միջոցառումներ։
«Գործողության արդյունքում, որն ավարտվել է 23 ժամվա ընթացքում, Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը։ Ոչ մի հակաահաբեկչական միջոց չի ձեռնարկվել: Ադրբեջանը գործել է միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք համապատասխանությամբ: Այս փաստերը հաստատել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ովքեր երկու անգամ այցելել են տարածաշրջան»,- նշել է նա։