Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ինչպես են հանձնել Արցախը. Արտակ Զաքարյան (լուսանկարներ)

Այն, որ Հայաստանի իշխանությունը ոչ մի երկրի քաղաքական կամ հանրային կուլիսներում հարգանք ու վստահություն չի վայելում` կարծում եմ նորություն չէ:

Այո', փաստ է, որ կապիտուլյանտի մեծագույն դավաճանություններից էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, բայց Ռուսաստանի գործունեությունն էլ (ավելի ճիշտ` անգործությունը) կոչվում է թիկունքից հարված Արցախի ժողովրդին:

Այո', փաստ է, որ Նիկոլը, որպես հայկական պետականության «ղեկավար», ցեղասպանական ագրեսիայի առջև բացարձակ անպաշտպան թողեց հայ ժողովրդի մի հատվածին: Սակայն պետք է նաև հստակ ասել, որ ՌԴ-ն ինքն է ձախողել իր խաղաղարար առաքելությունն Արցախում և կորուստը միայն Նիկոլի դավաճան գրպանը գցելով հարցը չի լուծվում: Ռուսաստանը բարոյական իրավունք չուներ նման կերպ վարվեր 44-օրյա պատերազմից հետո իրեն անվերապահ վստահած արցախահայության նկատմամբ:

Ակնհայտ է, որ Հայաստանի «հեղափոխական» իշխանության վրա մաքրվում են տարածաշրջանի բոլոր «կոշիկների կեղտերը»: Որովհետև դա է նրանց իշխանության մնալու գինը:

Նույնը նաև ԱՄՆ պարագայում է:

Արցախի բռնի հայաթափումից ու ցեղասպանական սպառնալիքից ուղիղ հինգ օր առաջ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարում է, որ «Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»:

Հանդուրժե՞ց: Իհարկե'; հանդուրժեց, որովհետև Հայաստանի իշխանությունները թուլամորթ, անվստահելի ու վախկոտ դավաճաններ են: Որտե՞ղ եք տեսել, որ թուլամորթը կամ դավաճանը լինի վստահելի գործընկերներ, էլ չեմ ասում` ընկեր: Նույնիսկ մեր բարեկամ Ֆրանսիան է մերժել Ադրբեջանի դեմ սանկցիաների գաղափարը:

Խաբե՞ց ԱՄՆ-ը հայ ժողովրդին: Անշուշտ խաբեց: Որտեղ է գրված, որ ռուսները կարող են խաբել, իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները` ո՞չ: Ինչո՞վ են նրանք ավելի լավը, կամ վատը: Եթե մի երկրի իշխանությունը Նիկոլն ու նամուսից զուրկ ՔՊ-ն է, ԱԳՆ-ն` Արարատը, ՊՆ-ն` Սուրենը, իսկ նրանց «հենարանը»` ստամոքսով մտածող զանգվածը, բնականաբար ոչ ոք մեր երկրին լուրջ չի վերաբերելու:

Արցախում էթնիկ զտումներ «չհանդուրժած» ԱՄՆ-ը պետդեպը, երեկ էլ «դարձավ» ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մոլեռանդ պաշտպանը:

Առանց այդ էլ հոգեբանական ծանր մթնոլորտ է երկրում, և չեմ ցանկանում հեռուն գնացող վատ կանխատեսում անել: Սակայն օդում կախված ռազմական էսկալացիայի վտանգը չի կարելի չտեսնել: ԱՄՆ պետդեպը հենց դա է ազդարարել` ասելով, որ պատրաստ եղեք թուրք-ադրբեջանական նոր ներխուժման: ԱՄՆ ու ՌԴ-ն բնականաբար այս անգամ ևս ոչինչ չեն անի այնպես` ինչպես հայ ժողովուրդն ակնկալում է:

Մի բան հստակ է` Նիկոլին հանդուրժող ժողովուրդը պետք է պատրաստ լինի մեռնելու, հայրենազրկվելու, հալածվելու, նսեմացվելու, խաբվելու և կորցնելու: Մենք որպես ազգ` ոչ մի երկրի քննադատելու իրավունք չունենք:

Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ինչ-որ մարդիկ փորձում էին մեղադրել «պատերազմի կուսակցություն» լինելու մեջ` առանց հասկանալու, որ իսկական խաղաղությունը հենց «պատերազմի կուսակցություն» լինելու մեջ է: Հայաստանն իրական խաղաղություն է ունեցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Թուրքի հետ խաղաղության ջատագով Լևոն Տեր Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները պատմության մեջ կմնան որպես պատերազմի տարիներ, մի մեծ տարբերությամբ` Լևոնը պատերազմ հաղթող էր, Նիկոլը` ազգակործան պատուհաս:

Այնպես որ խաղաղությունից խոսելը դեռ չի նշանակում, որ թշնամիդ քեզ արդեն «ապրելու» իրավունք է տվել:

Պատերազմը միշտ գալիս է այն ժամանակ, երբ դու պատրաստ չես: Նիկոլով ու նրան շրջապատած սորոսածին աղբով մենք երբեք ոչ մի սպառնալիքի դիմագրավել չենք կարողանալու: Առաջիկայում Հայաստանի համար ավելի մեծ աղետ է նախապատրաստվել, իսկ սրանք դեռ շարունակում են «խաղաղության» ու ինչ-որ անհայտ «խաչմեռուկների» մասին հեքիաթներով խաբել միամիտ ժողովրդին:

Վտանգված ու խաբված ժողովրդի ենթագիտակցությունից պետք է մեկընդմիշտ արմատախիլ անել նիկոլիզմի կործանարար ախտը: