Դիտարկում ենք դիտորդների քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում. Պարույր Հովհաննիսյան
«Պայմանագիրը դիտորդների կարգավիճակի մասին է, որը ներառում է բուժօգնությունը, փոխադրամիջոցների օգտագործումը և այլն»։ Այսօր, ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ նախատեսվող նոր պայմանագրի ստորագման հարցին:
Փոխնախարարը հստակեցրեց, որ խոսքն անզեն դիտորդների մասին է:
«Մանդատի ուժեղացումն այս պահին դիտարկում ենք որպես այդ քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ փաստաթուղթը բանակցային փուլում է:
«Մանրամասները չեմ կարող ասել, բայց ընդլայնումն առաջնային հարց է»,- հայտարարեց Պարույր Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ հարցում դրական արձագանքներ կան ԵՄ-ից և անդամ երկրներից: