Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է ՀՀ ԱԳՆ. մեկնարկել է նախարարների առանձնազրույցը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Տեղի է ունենում Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու պատվիրակությունների մասնակցությամբ: