Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Երևանում ակցիաներին առնչվող վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 60 անձի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է սեպտեմբերի 19-ին, 20-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևան քաղաքում իրականացված զանգվածային հավաքների, երթերի և այլ գործողությունների ընթացքում դրանց անմիջական մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում քննվող վարույթներով քրեական ընդհանուր շարժընթացը։

Ըստ այդմ՝ կատարված վերոնշյալ բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 34 քրեական վարույթ։ Դրանցից 2-ը վերաբերում են սեպտեմբերի 19-ին և 20-ին Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի դիմաց կազմակերպված և իրականացված զանգածային անկարգությունների փաստերին, մյուսները՝ հրապարակայնորեն զանգվածային անկարգությունների, կամ բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելուն, գույքի վնասմամբ, անձանց նկատմամբ բռնություններով ուղեկցվող խուլիգանություններին, հավաքի մասնակիցների կողմից ապօրինի սառը զենք կրելուն, հավաքի մասնակցի մոտ ապօրինի պահվող թմրամիջոցի հայտանբերմանը, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը, բռնության գործադրմամբ, միջամտելուն և այլն։

Նախաձեռնված քրեական վարույթների մի մասը միացվել և քննությունը շարունակվել է ընդհանուր վարույթների շրջանակներում։ Առանձին քրեական վարույթներ քննչական ենթակայության կարգով փոխանցվել են այլ մարմնի։

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով տարբեր հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով, ինչպես նշված օրերին, այնպես էլ դրանից հետո, ձերբակալվել է ակցիաների մասնակից ընդհանուր 64 անձ։ Սեպտեմբերի 19-ին և 20-ին կատարված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում, ինչպես համապատասխան հրապարակային տեսագրությունների զննությամբ, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով իրականացվել է այդ հանցավոր գործողություններին մասնակից անձանց նույնականացմանն ուղղված ծավալուն աշխատանք։ Դրանց արդյունքներից ելնելով՝ կայացվել են արդեն ինքնությունը պարզված, նույնականացված և գործողություններն անհատականացված անձանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու որոշումներ, ինչի կատարմանը, ինչպես նաև հանցավոր արարքներում ներգրավված որոշ անձանց ինքնությունը պարզելուն ուղղված գործողությունները շարունակվում են նաև ներկայում։   

Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 60 անձի նկատմամբ, որոնցից՝ 4-ը՝ անչափահաս, 2-ը՝ կին։ Նրանցից՝

46-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցության համար՝ (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված), որոնցից մեկի դեպքում՝ իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդված) հետ համակցությամբ,

7-ի նկատմամբ՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդված), կամ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդված), կամ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի տարբեր մասերով),

4-ի նկատմամբ՝ պաշտոնատար անձի (ոստիկանի) օրինական ծառայողական գործունեությանը, բռնության գործադրմամբ, միջամտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս),

3-ի նկատմամբ՝ խուլիգանություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի տարբեր մասերով)։

Մեղադրյալներից 42-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 14 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով։

Հանրային քրեական հետապնդման ենթարկվող 8 անձ գտնվում է հետախուզման մեջ։

Ներկա պահի դրությամբ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 7 անձի վերաբերյալ 5 քրեական վարույթ, որոնցից 4-ի նյութերն արդեն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։ Ավարտված վարույթներից՝

մեկը՝ երեք անձի մասով, վերաբերում է սեպտեմբերի 20-ի զանգվածային անկարգություններին մասնակցությանը,

մեկը՝ մեկ անձի վերաբերալ, վերաբերում է առերևույթ զանգվածային հավաքի մասնակցի կողմից իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը (անջատված մասով),

մեկը՝ մեկ անձի վերաբերյալ, վերաբերում է համացանցի միջոցով բռնությունների և դրանց արդարացմանն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելուն,

երկուսը՝ երկու անձի վերաբերյալ, վերաբերում է ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությունը բռնության կիրառմամբ խոչընդոտելուն։

Մյուս քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։