Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Կրթության զարգացման գործընկերների հետ քննարկվել են ԱՀ-ից բռնի տեղահանված երեխաների կարիքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին կազմակերպվել է «Մարդասիրական արձագանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքներին» խորագիրը կրող հանդիպում՝ կրթության ոլորտի զարգացման գործընկերների մասնակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել քննարկմանը միանալու պատրաստակամության համար: Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել երեխաների և երիտասարդների կրթության շարունակականության ապահովմանն ու որակյալ կրթության մատչելիությանը:

«Կրթության ոլորտի զարգացման բոլոր գործընկերների հետ ունենք բազմաթիվ հաջողված նախաձեռնություններ, որոնք իրականացվում են կրթության տարբեր մակարդակներում և ուղղություններով: Վստահ եմ՝ նույն արդյունավետությամբ կշարունակենք աշխատել այս դժվարին իրավիճակում, երբ խոսում ենք 30 հազարից ավելի երեխաների կրթության իրավունքի և դրա ապահովման հարցերի մասին, որոնցից շուրջ 21 հազարը՝ դպրոցահասակ: Այս պահին ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխաներ: Մեր առաջնային խնդիրն է՝ նախևառաջ ապահովել այս պահին դեռևս դպրոցական կրթության մեջ չներառված երեխաների ընդգրկումը դպրոց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սա, հավանաբար, կապված է մեր հայրենակիցների՝ բնակության վայրի հարցում դեռևս վերջնական որոշակիություն չունենալու հետ:

«Մեկ բան ակնհայտ է՝ անկախ բոլոր փոխկապակցված խնդիրների ապահովումից՝ հնարավորինս շուտ պետք է այնպես անել, որ բոլոր երեխաներն ընդգրկվեն կրթության համակարգում: Կարծում եմ՝ այս առումով բոլորիս հետևողական և համատեղ աշխատանքն այսօր պետք է կարևոր առաջնահերթություն դիտենք»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Կրթության ոլորտի զարգացման գործընկերների հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանը կարևորել է երեխաների կարիքների գնահատումը, նրանց համար իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի կարևորությանը:

Նշվում է, որ, նախարարի խոսքով, գերատեսչության աշխատանքների առանձին ուղղություններից է ուսանողներին տրվող աջակցությունը: Նա հիշեցրել է՝ Կառավարությունն իրականացնում է կրթության ընդհատված իրավունքի վերականգնմանն ուղղված աջակցության ծրագրեր թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններում, թե՛ քոլեջներում և ուսումնարաններում սովորող ուսանողների համար: Այս նպատակով մեկնարկել է կրթաթոշակային ծրագիր, որով հնարավոր է իրականացնել ուսման վարձի փոխհատուցում, սակայն կա արցախցի ուսանողների մի խումբ, որոնք  Հայաստանի բուհերում ուսանող են եղել բռնի տեղահանությունից առաջ:

«Նրանք այս ժամանակահատվածում չեն տեղափոխվել Հայաստան և չեն ունեցել կրթության ընդհատման խնդիր, բայց բռնի տեղահանման հետևանքով անհնար է դարձել նրանց կրթության հետագա ֆինանսավորումը: Եթե նախկինում այս ուսանողների ծնողները կամ ԼՂ կառավարությունը հոգում էին նրանց կրթության ֆինանսավորման հարցը, ապա այս պահին դա օբյեկտիվորեն հնարավոր չէ»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել միջազգային գործընկերների կողմից իրականացվող ծրագրերում այս խմբի ուսանողների համար կրթաթոշակ սահմանելու հնարավորությունը:

«Այս պահին նրանք պետական կրթաթոշակային ծրագրի շահառու չեն, և եթե կա ուսման շարունակության հետ կապված ֆինանսական աջակցության խնդիր, ապա կարծում եմ՝ այս հարցը կարող է լինել մեր համատեղ քննարկման օրակարգում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է՝ առանձին գործընկերների կողմից իրականացվող նախաձեռնությունները կլրացնեն պետության որդեգրած քաղաքականությունն ու համահունչ կլինեն պետության որդեգրած սկզբունքներին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ համատեղ աշխատանքները լինեն համակարգված և չկրկնեն մեկը մյուսին:

«Ռեսուրսները սահմանափակ են, իսկ խնդիրները՝ շատ: Հայտնում եմ մեր պատրաստակամությունը՝ գործընկերային և թափանցիկ միջավայրում ձեզ հետ միասին աշխատելու: Պատրաստ ենք նպաստել բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն այս խնդիրների լուծմանը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ողջունելով ներկաներին, ընդգծել է հասանելի կրթության կարևորությունը երեխաների զարգացման գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ու երիտասարդների կրթության ապահովման գործընթացում առաջացած խնդիրների արագ արձագանքմանն ու լուծմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է կրթության ոլորտի զարգացման գործընկերների հետ նմանօրինակ հանդիպումների անցկացումը և ընդգծել՝ քննարկումները կլինեն շարունակական՝ հասցեական աջակցության և ծրագրերի արդյունավետ կազմակերպման նպատակով:

Հանդիպման ընթացքում կրթության զարգացման ոլորտի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մանրամասները, վերհանել մի շարք խնդիրներ՝ կապված, մասնավորապես, ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ինտեգրման հետ՝ պատրաստակամություն հայտնելով իրականացնել աջակցման տարատեսակ ծրագրեր: