Նիկոլն այս անգամ Ավետիք Իշխանյանին է «ընտրել» ավելի հեռահար նպատակով. Գեղամ Մանուկյան
Իշխանական «իրավապահ» համակարգի հերթական թիրախն այս անգամ իրավապաշտպան, արցախյան շարժման ակունքներում կանգնած Ավետիք Իշխանյանն է: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նիկոլն այս անգամ նրան է «ընտրել» ավելի հեռահար նպատակով: Ավետիքը հատկապես վերջին տարիներին ներկայանում էր նաև իբրև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Արցախյան ամեն ինչը սևացնելու ու ոչնչացնելու քաղաքականությունն է, որ մղել է սրանց հարձակվել անգամ խիստ ծանր առողջական խնդիրներ ունեցող վերջին երեսուն տարիներին մեր երկրի հանրային-քաղաքական կյանքին մասնակից գործչի նկատմամբ: Մի բան Հայաստանի ղեկին հայտնված թշնամին հաշվի չի առել. Ավետիքին չեն վախեցնի կամ լռեցնի:
Նա «Ղարաբաղ» կոմիտեի կազմում ընդգրկվել էր, որպեսզի կոմիտեին խորհրդային բռնատիրության կողմից կալանավորման դեպքում մեկ այլ կոմիտե լիներ: Չէր վախեցել խորհրդային բանտերից, ինչպես Ավետիքի պապը՝ Առաջին Հանրապետության օրերին մեր երկրում սկաուտության հիմնադիր, խորհրդայնացումից հետո Հայրենիքից չհեռացած ու 1937-ին ստալինյան բռնություններին զոհ գնացած Վահան Չերազը»,-գրել է նա։