Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունն արել է Արևմուտքի ազդեցության տակ․ ՌԴ ԱԽ քարտուղար
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ է արել 1991 թվականի սահմաններում գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին՝ ակնհայտորեն արևմտյան ազդեցության տակ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Ավտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը․ գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Նա հայտարարություններ արեց, որ մենք (Երևանը - խմբ.) ճանաչելու ենք տարածքները (Լեռնային Ղարաբաղի) 1991 թվականի քարտեզի համաձայն... Նա ուղղակիորեն անվանել է Հայաստանին պատկանող տարածքները, Ադրբեջանին պատկանող տարածքները։ Կարծում եմ, որ նա այդ խոստովանություններն ու հայտարարություններն արել է Արևմուտքի ազդեցության տակ։ Նա բանակցել է նրանց հետ»,- ասել է Պատրուշևը։