Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Երբեմն առաջ կընթանանք շատ դժվար, բայց մեր ընթացքը չենք կասեցնի․ Փաշինյանը Էջմիածին քաղաքում է

Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.), 3-րդ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1982 թ. ծնված և բարձր), առանձին գործող աթլետների խումբ՝ աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման:

Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածությունը. մեկնարկը տրվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։

Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում մասնակցել են այն մարզիկները, որոնք զբաղվում են աթլետիկա մարզաձևով և վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են աթլետիկայի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի:

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները նաև դրամական մրցանակներ են ստացել՝ 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 դրամ:

Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

Վարչապետ Փաշինյանը հուշանվերներ է հանձնել մրցաշարի տարեց մասնակիցներին:

Իր խոսքում վարչապետը նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,

«Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի հարգելի մասնակիցներ,

Հարգելի ներկաներ,

Նախ` ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար:

Այս մրցաշարն իրականում, այո, կազմակերպվել է ընդգծելու բոլոր իրավիճակներում առաջ ընթանալու, առաջ շարժվելու, մեր կամքն ամրացնելու, մեր առջև դրված խնդիրները լուծելու մեր հաստատակամությունը: Այդ առումով, իհարկե, դրանով մեր կամքը պիտի ցույց տանք: Մենք առաջ կընթանանք քայլելով, երբեմն վազելով, երբեմն շատ դժվար կլինի՝ անհնարինության աստիճան, բայց մենք մեր ընթացքը չենք կասեցնի, որովհետև մեր նպատակն ազատ, ուժեղ, ինքնիշխան, երջանիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է:

Այս տարի մենք մի քանի նորամուծություն տեսանք, ինչը շատ կարևոր է: Կարևոր է, որ նաև պրոֆեսիոնալ մարզիկների նոր կատեգորիա ունենք, այսինքն՝ մրցանակային: Այդ ընթացքում գաղտնիքներ են բացվում, որովհետև իմանում ենք նաև, որ մեր մրցաշարերի մի շարք մասնակիցներ պրոֆեսիոնալ սպորտով են զբաղվում, ինչը վատ չէ, բայց հույս ունեմ, որ մենք բոլոր դեպքերում կանոնները ճշգրիտ պահում ենք արդարությունը պաշտպանելու համար: Եվ ես այս փոփոխությունը նաև այդ տրամաբանությամբ եմ ընկալում:

Շատ կարևոր է, որ դպրոցականների մասնակցությունն է ընդլայնվում: Մենք պետք է շարունակենք այդ ճանապարհով: Այսօր մենք մեր մրցահարթակին և պարգևատրման ժամանակ տեսանք մրցանակակիրների, որոնք իրենց դպրոցների հետ մրցանակի են արժանացել դպրոցականների խճուղավազքի մրցաշարում:

Մենք ուզում ենք նաև մեր այսօրվա մրցանակակիրներին ինչ-որ առումով օրինակ դարձնել մեր երկրի համար, բոլորիս համար, քաղաքացիների համար: Ես անկեղծ ասեմ, երբ մեր 40-ն անց կատեգորիայի տղամարդիկ կանգնած էին պարգևատրման հարթակին, մտքում դա էի մտածում, ասում էի՝ տեսեք ահա ինչպիսի տեսք և կազմվածք պետք է ունենա 40 տարեկանից բարձր տղամարդը: Իհարկե, շատ կարևոր է, շնորհակալ եմ նրանց, որ իրենք նաև այդ հնարավորությունը տալիս են, որպեսզի, ահա, այս հարթակներից այդպիսի ներկայացուցչական կազմով մենք ի ցույց դնենք:

Ի վերջո, երբ ասում ենք, որ մեր նպատակը սկսած կրթական համակարգից ուժեղ անհատ ունենալն է, որի արդյունքում պետք է ունենանք նաև ուժեղ հանրություն, մենք հենց սա նկատի ունենք՝ ուժեղ մտքով, ուժեղ հոգեբանորեն և ուժեղ ֆիզիկապես: Մենք, իհարկե, մեր քաղաքացիների առողջությունը, առողջ ապրելակերպը շատ ենք կարևորում:

Տիկին Ավանեսյանի հետ այստեղ ենք եկել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից, որտեղ զրոյից կառուցված բժշկական կենտրոն և պոլիկլինիկա բացեցինք: Նաև հանրապետությունում ծրագրում ենք բազմաթիվ բժշկական կենտրոններ և ամբուլատորիաներ կառուցել, բայց իհարկե, հասկանում ենք, որ բժշկական կենտրոններն անհրաժեշտ են, պետք են, որովհետև առանց դրա չի լինի, և պետք է առողջապահությունը մատչելի լինի մարդկանց համար: Մյուս կողմից՝ ահա, այս մրցաշարերով ուզում ենք ցույց տալ ճանապարհներից մեկը, ինչը կարող է օգնել հիվանդանոցում և առողջապահական հիմնարկների բուժառուի կարգավիճակում չհայտնվել: Եվ, ընդհանրապես, այս ապրելակերպը մի կուլտուրա է, որ կարծում եմ՝ շատ կարևոր է և՛ պետության, և՛ հանրության, և՛ հանրային հարաբերությունների ճիշտ կազմակերպման, և՛ ընդհանրապես ճիշտ արժեքների վրա շեշտադրում անելու համար:

Երբ մտածում էինք, թե առողջ ապրելակերպը խթանելու նպատակով ինչ մարզաձևեր ընտրենք, ամենատարբեր տարբերակներ կային, բայց հատկապես դպրոցականների և մեծահասակների դեպքում շեշտը դրեցինք, օրինակ, վազքի վրա: Ինչի՞ համար, որովհետև երբ տարբեր մարզաձևեր էինք մտածում, մտածում էինք, որ այդ մարզաձևերի ենթակառուցվածքներ բոլոր բնակավայրերում չէ, որ կան, և հետևաբար՝ անհավասարություն կստեղծվի: Եվ մտածեցինք, որ եթե մեկն ուզենա վազի, նրան անհրաժեշտ չեն մեծ ենթակառուցվածքներ, նա կարող է իր գյուղում, բնակավայրում վազել: Ահա, դրա համար ընտրեցինք խճուղավազքը և տեսնում ենք, որ, բարեբախտաբար, մեր մրցանակակիրների ներկայացուցչական, աշխարհագրական կազմը բավականին ընդլայնված է:

Վերջերս շահագործման ենք հանձնել Արտաշատի թեթև ատլետիկայի մարզադաշտը: Մենք «300 դպրոց» նախագծի շրջանակում մարզական հսկայական ենթակառուցվածք ենք ստեղծում և նորոգում: Առաջիկայում բասկետբոլի շատ լուրջ զարգացում եմ ակնկալում Հայաստանի Հանրապետությունում, որովհետև մեր դպրոցներում ն ֆիզկուլտուրայի դահլիճների հենակետային մարզաձևը, կարծես թե, բասկետբոլն է դառնում: Բայց, իհարկե, նաև մարզական կենտրոնների ծրագիրն ունենք: Առաջիկայում, հույս ունեմ, մյուս տարվանից մենք կսկսենք մարզական կենտրոնների ծրագիրը, որը կլինի և՛ պատանիների, և ՛ մեծահասակների, և՛ պրոֆեսիոնալների, և՛ սիրողական սպորտի համար՝ լողավազաններ, մարզադաշտեր, ֆիթնես կենտրոններ:

Այս փուլում պետք չէ կենտրոնանալ մեծ ստադիոններ կառուցելու վրա, պետք է կենտրոնանալ մարզումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքի վրա: Կարող է լինել վազքուղի առանց ստադիոնի: Կարող ենք մարզերում վազքուղիներ ստեղծել՝ հեռացատկի, բարձրացատկի, ատլետիկայի մարզաձևերի տարբեր ենթակառուցվածքներ: Ստադիոնների մասին հետագայում կմտածենք, երբ նաև մեր այդ մարզաձևերի մարզիկները կսկսեն ավելի ու ավելի շատ մեդալներ նվաճել և հանրության շրջանում ավելի ու ավելի մեծ հետաքրքրություններ առաջացնել: Չնայած ինչքան հասկանում եմ, մենք այսօր մի քանի ստադիոններ ունենք: Պարոն Գիլոյան, Դուք նույնիսկ ասում էիք, որ Արտաշատում կարող ենք նույնիսկ Եվրոպայի առաջնություն ընդունել: Մենք նաև նման պլաններ ունենք և, իհարկե, ամեն ինչ կանենք՝ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ մարզական, զարգացնելու համար:

Եզրափակելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, Արմավիրի մարզին, Վաղարշապատ համայնքին, Փարաքար խոշորացված համայնքին այս մրցաշարն արդեն երեք տարի ընդունելու և այսպիսի մթնոլորտ ստեղծելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր երկրպագուներին:

Սիրելի ներկաներ,

«Վարչապետի գավաթը» շատ կարևոր նախագիծ է մեզ համար, և մենք ամեն ինչ անելու ենք այն զարգացնելու, ավելի կազմակերպված, ավելի գրավիչ, ավելի մասսայական դարձնելու համար:

Հաջորդ նորամուծությունն այն է, որ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին էլ ենք հնարավորություն տալիս: Կարծում եմ, որ սա նույնպես ճիշտ որոշում է, որովհետև եթե մենք ճիշտ կազմակերպենք այս մրցաշարերը՝ նրանք կարող են նաև ոչ միայն զբոսաշրջային հոսքեր ապահովել Հայաստանի Հանրապետություն, այլև երկրում մրցակցությունն ավելացնել և կտեսենք, որ օտարերկրյա մեր մասնակիցները նաև կխթանեն սպորտի զանգվածայնությունը Հայաստանի Հանրապետությունում:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: