Բանակցությունները դանդաղել են, դրանք կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի ԱԳՆ-ի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղել է։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։
«Հայաստանի իրար հակասող քայլերի պատճառով կարգավորման գործընթացը դանդաղել է»,- ասել է նա։
Բայրամովը տեղեկացրել է նաև հայտարարել է նաև, որ այդուհանդերձ Ադրբեջանը անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։
«Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։