Անօրինական կալանավորված Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 7-ին
Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 7-ին։ Ըստ AZERTAC-ի՝ երկուշաբթի օրը Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում տեղի ունեցած նիստում, որը նախագահել է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը, ցուցմունք է տվել դեպքերի վկա Ազայ Քերիմովը։
Բացի այդ, դատական նիստի ընթացքում ներկայացվել են դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ` իբրև Մեշելիի դեպքերի ժամանակ սպանվածների և վիրավորների, ինչպես նաև անձամբ Վագիֆ Խաչատուրյանի վերաբերյալ՝ տուժողների և մեղադրյալների ինքնությունը բնութագրող տվյալներ։