Զելենսկին փոխել է իր տոնը Արևմուտքի հետ շփվելիս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է արևմտյան երկրների հետ Կիևին զենք մատակարարելու իր երանգը։ Այս մասին գրում է The Spectator-ը։
«Եթե վերջերս Կիևի դիրքորոշումն էր՝ «տո՛ւր մեզ ավելին, և մենք կարող ենք արագ հաղթել», ապա այժմ այն դարձել է «տո՛ւր մեզ ավելին, այլապես դա կձգվի անվերջ»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Զելենսկին ցանկանում է խաղալ Ռուսաստանի հետ ձգձգվող հակամարտությունից Արևմուտքի վախի վրա։
Հոդվածի հեղինակի կարծիքով` ռուսական ռազմավարությունն այն է, որ Արևմուտքն աստիճանաբար կհոգնի Կիևին աջակցելուց և հակամարտությունը երկարացնելուց։