Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ձեռքերով ու ոտքերով հարվածներ էր հասցրել, կրակոցներ արձակել․ ավարտվել է Մխչյանի ռեստորանի մոտ գրանցված դեպքի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ խուլիգանության, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2022թ. հոկտեմբերի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2022թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Մխչյան բնակավայրի տարածքում գտնվող «Ադանա» ռեստորանային համալիր մոտ, կայանատեղիում մի խումբ անձինք վիճաբանում են, ինչից հետո լսվել են նաև կրակոցներ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել և հիմնավորվել է հետևյալը: Նոր Խարբերդ գյուղի 25-ամյա բնակիչ Ա.Ղ.-ն  2022թ․ հոկտեմբերի 12-ին «Ադանա» ռեստորանային համալիր մոտ վիճաբանել է քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, ինչից հետո ռեստորանի մոտ է կանչել Հ.Ղ.-ին և Բ.Ա.-ին:

Մեկ այլ անձի անվամբ հաշվառված՝ «Մերսեդես բենց G500» մակնիշի ավտոմեքենայով վերջիններս ժամանել են ռեստորանի մոտ, և նախկինում դատապարտված, 30-ամյա Հ.Ղ.-ն խուլիգանական դրդումներով վեճի է բռնվել 25-ամյա երիտասարդի հետ մինչև այդ վիճաբանած, ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ:

Հետո իր անձի առավելությունը ներկաների նկատմամբ ընդգծելու նպատակով, չենթարկվելով վեճը դադարեցնելուն ուղղված հավաքվածների հորդորներին՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վիճաբանության մասնակիցներին, ապա նախապես իր հետ դեպքի վայր բերված «Բայկալ-442» տեսակի հրազենից կրակոցներ է արձակել՝ իրական վտանգ ստեղծելով այնտեղ գտնվող անձանց կյանքի և առողջության համար, ինչպես նաև վախի և անհանգստության մթնոլորտ առաջացնելով ներկա գտնվողների մոտ:

Նշված գործողությունների արդյունքում խափանվել է ռեստորանային հալիրում տեղի ունեցող արարողության բնականոն ընթացքը, իսկ դեպքի վայրում գտնվող անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Այնուհետև, Հ.Ղ-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, 25-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերել Հ.Ղ.-ի կողմից գործադրված «Բայկալ-442» տեսակի հրազենը, այն պահել և կրել իր մոտ, ապա 2022թ. հոկտեմբերի 14-ին ներկայացել է ոստիկանություն՝ հայտնելով, թե հիշյալ միջադեպի ժամանակ տվյալ հրազենից օդ կրակողը ինքն է եղել՝  այդպիսով աջակցելով Հ.Ղ.-ին:

Բացի այդ, քննությամբ նաև պարզվել է, որ Հ.Ղ-ն ապօրինի կերպով, դիտավորությամբ ձեռք է բերել, պահել ու կրել գործարանային արտադրության, «Մակարով» տեսակի ատրճանակի կոնստրուկցիա ունեցող դետալների և ինքնաշեն փողի օգտագործմամբ պատրաստված հրազեն՝ իր պահեստատուփով և 8 փամփուշտով: Նշված հարզենն ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտները հայտանաբերվել են Հ․Ղ․-ի անձնական խուզարկությամբ՝ 2023թ. մարտի 3-ին հետախուզման մեջ գտնվող նշված անձին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելուց, ձերբակալելուց և ոստիկանության Արտաշատի բաժնին տեղափոխելուց հետո:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա 25-ամյա երիտասարդին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 474-րդ հոդվածների (հանցանք կատարած անձին աջակցելը) 1-ին մասերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով։

Հ.Ղ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որ կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որն ավելի ուշ  փոխարինվել է տնային կալանքով և դրան համակցված՝ գրավով՝ 4,000,000 ՀՀ դրամի չափով:

Վարույթից անջատված՝ վերոնշյալ հանցավոր արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, հիշյալ 2 անձանց վերաբերյալ մեղադրական եզարակացութամբ, ուղարկվել են դատարան:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ու քննչական անհրաժեշտ միջոցառումներ առերևույթ խուլիգանությանը մասնակից անձանց բոլորի ինքնությունները պարզելու, ապօրինի զենքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: