Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Պա՛պ, դե ես գնում եմ, դուք կգաք, պապ, սաղս միասին ենք, չէ՞ ապրելու. դե վսյո՜. բենզինի պայթյունից վիրավորված` արցախցի զինծառայող Մարատը մահացել է կրտսեր եղբոր ծննդյան օրը

Հավասարակշռված, զուսպ, մամայի մահից հետո իր մեջ ամփոփված էր, ոչ մեկի հետ չէր կիսվում: Այսպես է NEWSPRESS.am-ի հետ զրույցում եղբոր` Մարատ Սարգսյանի մասին պատմում քույրը` Ռիմա Սարգսյանը:

Ժամկետային զինծառայող Մարատը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից էր: Դիրքերում էր, երբ սեպտեմբերի 19-ին թշնամին, 9 ամիս Արցախը բլոկադայի մեջ պահելուց հետո, սանձազերծեց պատերազմը: Երբ հայտնի է դարձել, որ Արցախի ՊԲ-ն հանձնում է զենքերը, այլոց հետ Մարատն էլ է իջել դիրքերից: Գյուղում էլ խուճապ էր տարածվել, որ մինչև նշված օրվա նշված ժամը պետք է լքեն գյուղը, բայց բենզին չի եղել: Հետո Մարատը կարողացել է Ստեփանակերտ հասնել, իմացել, որ Հայկազովում բենզին են տալիս, գնացել է, հերթում սպասել, որ բենզին ստանա ու բարեկամի ընտանիքին օգնի տեղափոխվել Հայաստան, ու... եղել է ողբերգական պայթյունը: 

Ռիման պատմում է, որ պայթյունից հետո խոսել է եղբոր հետ, Ստեփանակերտում է եղել, ասել` «լավ եմ, բան չկա, մի քիչ ձեռքերս ա վառվել, հեսա գալիս եմ»:

Արդեն ուղղաթիռի մեջ, երբ Մարատին տեղափոխելիս են եղել, խոսել է հոր հետ, ասել. «Պապ, գալու եք, չէ՞: Դե ես գնում եմ, դուք կգաք, պապ, միասի՞ն ենք, չէ՞, սաղս ապրելու: Պապ, Նաիրին ու Արեգան (եղբայրն ու եղբոր նշանածը) էլ են, չէ՞, գալու մեր հետ ապրեն: Սաղս միասին ենք, չէ՞, լինելու»: Հայրն ասել է` հա', ասել է` «Դե վսյո՜»:

««Դե վսյո՜»-ն իր բառն էր, ամեն խոսքի վերջում կար` «դե վսյո»,- հիշում է քույրը: 

Ռիման ամուսնացած է, ամուսինը Շուշիից է, իրենք ապրում են Երևանում: Ռիմայի փոքր դստերը` Անուշին, ո'չ մայրն է հասցրել տեսնել, ո'չ էլ եղբայրը հասցրեց: Մարատը կարծես զգում էր, որ քրոջ աղջկան չի հասցնելու տեսնել.

«Ասում էր` տենալո՞ւ եմ ես էդ Անուշին, ախչի՛, ես գալու եմ քեզ տենա՞մ, աղջի՛, դու ուրիշ ես, է՛: Ինքը չէր պատկերացնում` ոնց ա էդ հանդիպումը լինելու: Կարծես իր սիրտը զգում էր, որ չի հասնելու էդ երեխուն: Ասում էր` չեմ հավատում, որ գալու եմ էդ երեխուն տեսնեմ»,- պատմում է Մարատի քույրը: 

Մարատին ուղղաթիռով տեղափոխել են Հայաստան, 10 օր մնացել է Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտում, Ռիման տեսակցել է եղբորը, բայց երբ երիկամներն արդեն չէին գործում, գիտակցություն չուներ: 

«Էդ 10 օրը ամեն օր գնացել ենք հիվանդանոց: Մյուս եղբայրս հիվանդանոցից տուն չէր գնում, հիվանդանոցի աթոռներին էր քնում: Չորսս էլ իրար հետ կապված էինք, մաման էլ գիտեր, որ ամեն պահի կարող է մահանալ, միշտ ասում էր` ձեր էդ ջերմությունը կպահեք, ինձնից հետո միշտ սերով կլինեք: Գիտեր, որ ամեն պահ կարող է իր վերջին վայրկյանը լինել»,- պատմում է Ռիման ու նշում, որ մայրն էլ 4 ամիս առաջ է մահացել, չարորակ ուռուցքի հետևանքով, բլոկադայի պատճառով: Կարծում է` եթե հաջողվեր նրան Երևան տեղափոխել, ապա հնարավոր կլիներ գոնե նրա կյանքը երկարաձգել:  

Ռիման պատմում է, որ իր երկու եղբայրները զինծառայող են եղել, մյուսն անչափահաս է` 13 տարեկան: Հատկանշական է, որ Ռիմայի հայրը` Սենորիկ Սարգսյանն էլ մորը կորցրել է, երբ եղել է ճիշտ 13 տարեկան. կինը զոհվել էր գրադի հարվածից:

...Կրտսեր եղբոր ծննդյան տարեդարձը Մարատի կյանքի վերջին օրն էր... 

«Հավասարակշռված, զուսպ, մամայի մահից հետո իր մեջ ամփոփված էր, ոչ մեկի հետ չէր կիսվում: Ընկերների մոտ Մարատի անունը տալիս ես, լացում են, շատ ուրիշ երեխա էր, ոնց որ էս աշխարհից չլիներ»,- եղբոր մասին ասում է Ռիման ու վստահեցնում, որ Մարատին ճանաչողները լավ գիտեն, թե որքան լավն էր նա: 

Իսկ ահա խոսելով հոր մասին`  երիտասարդ կինը ջերմորեն հիշեց, որ երբ բլոկադայի ընթացքում մեծ եղբորը խնամախոս են գնացել, եղբայրներն ու հայրը նույն հագուստով են եղել, ու հայրը, տարիքային առումով, չի տարբերվել որդիներից. «Հիմա մազերը սպիտակած են, երեսը` եկած, պիտակած, մեջքից կռացած, ոնց որ իմ պապան չլինի ու 30 տարի անցած լինի: 4 ամսվա մեջ հա՛մ կին կորցնի, հա՛մ տղա կորցնի ու ոնց ինքն է 13 տարեկանից առանց մամա մեծացել, էնպես էլ իր 13 տարեկան երեխուն պիտի առանց մամայի մեծացնի: Հիմա իրենք ապրում են Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում»: 

Մարատի կորուստը ողբերգական պայթյունից մեր զրուցակցի համար միակը չէ. տևական ժամանակ մորաքրոջ տղայից նորություն չի եղել, սակայն 2 օր առաջ ԴՆԹ-ն համապատասխանել է ու հաստատվել է, որ տղան մահացել է. վաղը Ռիմայի մորաքրոջ տղայի հուղարկավորությունն է...

 

Աստղիկ Հովհաննիսյան