ՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները«Կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին». «Հրապարակ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»«Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել. «Հրապարակ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ
Քաղաքականություն

Համալիրի վաճառքի մութ ու լույս կողմերը

Կառավարության վաղվա նիստին քննարկվելու է նախագիծ, որով առաջարկվում է չեղյալ ճանաչել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» որոշումը: Այսինքն «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ի և ՊՆ-ի միջև կնքված պայամանագիրը չեղյալ է համարվելու: Կառավարության հիմնավորմամբ՝ ընկերությունը օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չի իրականացրել:

Հիշեցնենք, որ մարզահամերգայինը վաճառվել էր 30 մլն ԱՄՆ դոլար գումարով: Կառավարությունը վաճառքի ժամանակ թմբկահարում էր, որ ներդրումային մեծ ծրագիր է, չորս տարվա ընթացքում ստեղծվելու են հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև ապահովվելու 250 նոր աշխատատեղ: Ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար ներդրումների ախորաժակ էր բացվել, բայց փաստն այն է, որ արդեն յոթերորդ անգամ կառավարությանը չի հաջողվում վաճառել համալիրը: Ինչպես ժողովուրդը կասեր ՝ «ոմանց ախորժակին քացախ»:

Newspress.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ այսպիսով ապացուցվում է, թե կառավարությունը ինչ-որ հեռատես քայլեր է իրականացնում. «կարող է լավ լինի» սկզբունքով աշխատելը ոչնչի չի հանգեցնում`մանրամասնեց Ա. Բախշյանը: Նա նաև հիշեցրեց, որ համալիրը վաճառվել էր մի անձի, ով ԱՄՆ-ում գողության համար հետախուզման մեջ էր:

«Վաճառքի ժամանակ ես ստատուս էի գրել՝ գողը գողից գողացավ, Աստված տեսավ զարմացավ, ինչպես կառավարությունն է ետ ողորմեա անում իր որոշումը, այնպես էլ ես ետ ողորմեա եմ անում ասածներս» -շեշտեց ավագանու անդամը:

Բախշյանի խոսքով՝ հետաքրքիր կլինի հետևել, թե նույն ոգևորված դեմքով են վաճառքը չեղյալ համարելու, ինչպիսի դեմքով գործարքի մասին էին հայտարարել. «պիտի ասեն՝ ժողովուրդ ջան ձեզ խոստացված աշխատատեղերը չեղան, ներդրումները չեղան, պիտի ասեն, որ հեռատես չեն»:

Անահիտ Բախշյանը նաև ընդգծեց, որ հաշվի առելով այն, թե ինչ արագությամբ և գաղտնիությամբ շենքը օտարվեց, վաճառվեց, պարզ է դառնում այն, որ համալիրի հետ վերադարձումը նշանակում է այն, որ ոմանք կզրկվեն ատկատի հնարավորությունից: