Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը, դատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկում
Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գործով դատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկում։
Նշվում է, որ այսօր հնչելու է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավճիռը։