Երեք հոգի հրաժարվեցին մանդատից՝ կալանավորված իրենց ընկերոջը աջակցելու համար․ Գեղամ Նազարյան
Ես չեմ կարծում, որ սա այն գործն է, որ գլխավոր դատախազը այնքան կանլրջանա, որ մտնի ԱԺ ու միջնորդի, որ Լևոն Քոչարյանին ազատությունից զրկեն։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Հնարավոր տարբերակ է, որ մտնեն ԱԺ թույլտվություն խնդրելու համար, որ գործը շարունակվի։ Դա չեմ բացառում, բայց խորհուրդ չեմ տա, որովհետև այս սարքովի գործերով մեր երկիրը առանց այն էլ թուլանում է»,- ասաց Նազարյանը։
Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ընտրացուցակում Լևոն Քոչարյանին նախորդած 3 անձանց՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուն, ասաց․ «Այո՛, երեք հոգի մանդատը վայր դրեցին, որ աջակցեն իրենց ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին»։