Ընդգծում ենք՝ սա հակասում է ցանկացած նորմ․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի շինծու դատապարտման մասին
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Ադրբեջանի՝ Խաչատրյանի նկատմամբ կիրառված շինծու մեղադրանքով դատապարտման որոշումը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան(X) իր էջում մեջբերել է բանտում Խաչատրյանի «արդարացման» խոսքը՝ նշելով․
«Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի հստակ մերժմանը՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչը «դատապարտվեց» 15 տարվա ազատազրկման՝ Բաքվում մեկամսյա կեղծ «դատավարություն շոուից հետո»։
Ընդգծում ենք՝ սա հակասում է ցանկացած նորմ, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքը»,- գրել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ ապօրինի անցակետից ադրբեջանցիներ կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը այսօր դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Ազատազրկման առաջին 5 տարին Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Վագիֆ Խաչատրյանբը չի ընդունում ադրբեջանական շինծու մեղադրանքները։